Կապանի ոստիկանության մոտ լարված վիճակը պահպանվում է, Երևանից դեպքի վայր են մեկնում ոստիկանական ուժեր։ Մոտավորապես պարզ է՝ առաջիկա ժամերին ինչ զարգացումներ են լինելու․ Կապանում․ բողոքի ակցիան, ըստ ամենայնի, ճնշվելու է։ Այս սցենարն Իջևանում արդեն տեսել ենք, ամբողջ խնդիրն այն է, որ անգամ հեղափոխությունից հետո չձևավորվեց քաղաքական նոր մշակույթ, որը կբերեր նրան, որ հասարակությունը հավատար իրավական գործընթացներին, իսկ իշխանությունը չտրվեր ուժ գործադրելու գայթակղությանը։ Երկրում ամեն օր ստեղծվում են նոր բարիկադներ, իսկ նման իրավիճակների վերջը կանխատեսելի է․․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: