Արտերկրում հնարավոր չէ հույս դնել "պողոսների" վրա
Արսեն Թորոսյանի "կռուտիտը" չանցավ․ սկզբում որոշվեց դիմել հայտնի մեթոդին՝ ամեն ինչ բարդել "սադրիչ" մեդիայի վրա, որն իբրև թե խեղաթյուրել է նախարարի խոսքը։ Բայց մի կարևոր բան մոռացել էին՝ Թորոսյանի խոսքը համացանցում պահպանված էր ու շատ հեշտ էր պարզել, թե ինչ է խոսել նախարարը։
Ի վերջո, մեր հանրային կարծիքի ճնշումը ու Թբիլիսիից ստացված կոշտ պատասխանները ստիպեցին, որ Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրի Թբիլիսիից։
Սա ուսանելի դաս պետք է լինի մեր իշխանության ներկայացուցիչների համար․ նրանք պետք է հասկանան, որ արտաքին ենթատեքստ ունեցող հայտարարություններում պետք է մտածված լինեն յուրաքնաչյուր խոսքը, նախադասությունը։ Մեր պաշտոնյաները պետք է սովորեն, որ իրենց խոսքի լսարանը միայն մեր հասարակությունը չէ, իսկ արտերկրում հնարավոր չէ հույս դնել "պողոսների" վրա, մանավանդ, որ նրանց հուսալիությունը կասկածելի է անգամ ներքաղաքական հարցերում։