Վերջապես այսօր ոստիկանությունն արձագանքեց մայիսի 8-ին վարչապետի օգնականի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված իմ հայտարարությանը: Ոստիկանությունն արձագանքեց այն բանից հետո, երբ դիմեցի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Naira Zohrabyan-ին, ով էլ գրություն էր ուղարկել ոստիկանապետին և հետևողականորեն պահանջել ընթացք տալ։

Այսօր հաղորդում տվեցի ոստիկանությունում վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու և խմբագրություն զանգելու՝ հայհոխառն սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ: Սպասենք զարգացումներին՝ չնայած արդեն իսկ պարզ է, որ իշխանական բարձր մակարդակով լծակներ են օգտագործելու վարչապետի օգնականի եղբորը պատասխանատվությունից ազատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել