Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանն է։
Երբ հեղինակը հղացել էր միտքն ու քանդակել այս արվեստի գործ արձանը, Նիկոլը գենսեկ չէր։
Նիկոլը ԼՏՊ-ի շեստյորկի դերում վազվզող էր, քայլող չէր։

Այս արձանը Երևանում տեղադրելու միտքն էլ իրենը չէ։
Այն նախանախորդ՝ քոչարյանական իշխանության գաղափարն է, որը կիսատ է մնացել, ըստ երևույթին, իմ կարծիքով, սովորական դարձած կոռուպցիոն համաձայնությունների չկայանալու պատճառով (հղումն այստեղ

Նիկոլը, իր սովորության համաձայն, ուրիշների գաղափարը, եթե իր անձին շահավետ է, յուրացնում է, իհարկե, բուն միտքը խեղաթյուրելով։

Իր գաղութաստրուկ կենսափիլիսոփայությանը հակոտնյա գործունեություն ծավալած, բրիտանական ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅԱՆ դեմ զուտ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ պայքար առաջնորդած, Հնդկաստանի ազատագրումով իր երկրում ու աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած Գանդիին իր հետ առերևույթ նույնականացնելու մղումով Գանդիի արձանն է տեղադրում՝ էդպես էլ չհասկանալով, որ էսպես շարունակելու դեպքում կարճ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ նաև իր մարմնասերը երազում ըմբոշխնող զոմբիները ոչ միայն կմոռանան իրեն կամ էլ կհիշեն միայն նողկանքով ու անեծքով, ինչպես միշտ է աշխարհում, այլև բոլորը կտեսնեն, որ այս «Քայլող մարդը» նույնիսկ արտաքինով իր հետ չունի ոչ մի նմանություն։ Բոթասով ու կամուֆլյաժով չէ ու ոչ էլ մեջքին պայուսակ ունի, այլ կոշիկները ծածկած հոլիդե շալվարով է։
Ու որ նմանությունը մի բանում է լոկ՝ գլխի բացակայությունը։

Նիկոլը գնացող է, իսկ արվեստը՝ հանձին նաև այս արձանի, հավերժական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել