Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի երկու ամսվա ընթացքում կարողանար կանխել կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը։ Եվ եթե նե0րկայիս տեմպը շարունակվի, ապա առաջիկայում մեր երկիրը առողջապահական և տնտեսական տեսանկյունից բարդ խնդրի առաջ է կանգնելու։

Ըստ երևույթին, ավելի նախընտրելի է, որ այս փուլում մեծ ջանքեր ներդրվի, որպեսզի հնարավոր լինի կանխել վատթար զարգացումները, քան դանակը հասնի ոսկորին, և տարիներով զբաղվենք երկրի տնտեսությունը վերականգնելու գործընթացով։ Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս կառավարման համակարգի բացերը, որոնք շտկելու ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել