Բոլորս արդեն երկար ժամանակ է՝ գրում ենք, որ պահը եկել է, որ այս իշխանությունները լքեն իրենց աթոռները։ Բոլորս դա գիտակցում ենք, դրա մասին խոսում, մեկս մյուսից լավ հայրենասիրական փոստեր գրում, տարածում։ Ասեմ, որ երբեք չեմ գրել լայքեր հավաքելու համար, ինքնահաստատման տարիքից դուրս եմ եկել վաղուց։ Գրել եմ, որպեսզի մարդիկ կարդան, ուշքի գան ու համախմբվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Անձամբ ոչ մի խնդիր չունեմ ո՛չ Նիկոլի, ոչ էլ նրա թիմի հետ, ուղղակի տեսնում եմ ու հասկանում, որ նրանք անկարող են ճիշտ կառավարել մեր երկիրը և պետք է անհապաղ նրանց հեռացնել, որպեսզի երկրի ղեկը ստանձնեն ավելի փորձառուներն ու հայրենասերները։ Ասում ենք՝ ժամանակը եկել է, պետք է գործել, պետք է համախմբվել, պետք է, պետք է... Բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ իրականում չի արվում։

Համախբվե՞նք, թե՞ սպասում եք 2050 թվականին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել