Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ-ի իշխանությունների քալյերը կարող են «շատ վատ» անդրադառնալ չինական տնտեսության վրա, հայտարարել Է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը, գրում է Reuters-ը։

«Հոնկոնգի նկատմամբ Չինաստանի քայլերը չափազանց վատ կանդրադառնան Չինաստանի և Հոնկոնգի տնտեսության վրա»,- ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հասեթը:

Հոնկոնգի շուրջ ստեղծված իրավիճակը վերջին օրերին Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների սրման պատճառ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել