«Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ-ի իշխանությունների քալյերը կարող են չափազանց վատ անդրադառնալ չինական տնտեսության վրա»․ Սպիտակ տան խորհրդական


23:44 , 22 մայիս, 2020

Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ-ի իշխանությունների քալյերը կարող են «շատ վատ» անդրադառնալ չինական տնտեսության վրա, հայտարարել Է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը, գրում է Reuters-ը։

«Հոնկոնգի նկատմամբ Չինաստանի քայլերը չափազանց վատ կանդրադառնան Չինաստանի և Հոնկոնգի տնտեսության վրա»,- ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հասեթը:

Հոնկոնգի շուրջ ստեղծված իրավիճակը վերջին օրերին Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների սրման պատճառ է դարձել: