Տեղի է ունեցել իր էությամբ բռնության աննախադեպ արտահայտում՝ հարձակման է ենթարկվել փաստաբան Tigran Atanesyan-ի ընտանիքը։ Չորս հոգի հարձակվել են փաստաբանի տան վրա, երբ տանն են եղել միայն նրա կինն ու անչափահաս երեխաները։ Հարձակվողները ահաբեկել են նրանց՝ սպառնալիքներ հնչեցնելով փաստաբանի հասցեին, և միայն երկաթյա ամուր դուռն է խոչընդոտել նրանց տուն ներթափանցումը։
Տիգրան Աթանեսյանը պրոֆեսիոնալ փաստաբան է, և հարձակման պատճառն ամենայն հավանականությամբ վերջինիս աշխատանքն է հիմնականում ընդդիմադիր առանցքային հործիչների հետ։
Կոչ եմ անում բոլորին՝ ուշադրության կենտրոնում պահել բռնության այս անընդունելի դրսևորումը, Ոստիկանությունից ակնկալում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարձակմանը դիմած անձանց պատժելու գործում, այլապես անպատժելիության այս շարունակվող մթնոլորտը մեզ Հայաստանին կանգնեցնելու է էլ ավելի լուրջ խնդիրների առջև։
Կոչ եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ Մասնագիտական գործունեության համար հարձակումները պետք է դատապարտվեն ողջ հանրության կողմից։
Մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այս և նման բոլոր դեպքերը՝ թե նախկինում եղած և դեռ ապագայում, մինչև մեր երկրից դուրս մղվեն «սամոսուդի» հանցավոր դրսևորումները, և վերջապես իշխեն օրենքի առջև հավասարությունն ու օրենքի գերակայությունը։