Վերջերս ԲԴԽ անդամի պաշտոնը ծանրաբեռնած Հայկը հանդես եկավ հարցազրույցով։ Չէի անդրադառնա նրան, եթե խիղճս չտանջեր։
Չտանջեր և մասնագիտական և մարդկային բոբիկության առումով։
- ՍԴ-ն ինչ ասումա, ԲԴԽ-ն հլու հնազանդ անումա, ՍԴ-ի, այլ դատավորների հետ ԲԴԽ-ի ստվերային համագործակցության դրվագները չտեսնելը կուրության նշան կլինի և ես լիահույս եմ, որ քաղաքական իշխանությունը այս ամենին դեռ ուշադրություն կդարձնի, ԲԴԽ-ն դատավորների համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, ԲԴԽ վարկանիշը շատ ցածր է, ԲԴԽ-ն եկել էր հեղափոխական լոզունգներով, սակայն տեսնում են, թե ինչ է անում, ԲԴԽ-ն հանրային դժգոհության ալիքը շուռ է տալիս արդարադատության նախարարի վրա, մինչդեռ ցանկության, կամքի դեպքում կարող էր ինքը լիքը բան անել, ամեն անգամ գործ չեն անում, ասում են, դե մենք ինչ անենք՝ դա գործադիրի լիազազորություննա, Ռուստամ Բադասյանը համոզիչ ներկայացնում է փաստեր կարգապահական վարույթում, մեկ էլ տեսնում է, որ ԲԴԽ-ն մեղմ է վերաբերում դատավորներին, եթե Ռուստամ Բադասյանը պիտի էտ ամեն ինչը անի, բա ԲԴԽ-ն ինչի համարա աշխատավարձ ստանում Ձեր գրպանից, ԲԴԽ-ն էլ կարելիա լուծարել, ես որոշել եմ ամեն ինչ պատմեեեեեեեմ, (ամեն ինչ գիդեմմմմ) և այլն:
Այո, սա ասել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։
Հայկ ջան, լավ, մարդկային ասպեկտը դնենք մի կողմ, որ կոլեգաներդ են, չի կարելի վարկաբեկել, գործ տալ, տղա բերել վրաները, լավ, դու իրո՞ք չես հասկանում, որ այս կարևոր ժամանակահատվածում, երբ դատաիրավական բարեփոխումները, գոնե արտաքուստ, գտնվում են առաջին պլանում, այդ բարեփոխումների առանցքում ընկած մարմնին որպես անատամ, անգործունյա, անգործունակ, վախկոտ, ստվերային պայմանավորվածություններ ունեցող դիտարկելը, ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների տապալում։
Լավ, մի՞թե չհիշեցիր հատուկ կարծիքումդ գրված ոսկյա խոսքերը, երբ մեղադրում էիր ՍԴ-ին. «Եվ սա կատարվեց դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ցածր մթնոլորտում, երբ դատական իշխանության խորքային բարեփոխումների պահանջն անհետաձգելի հրամայական է»։
Կամ ասենք Հայկ ջան, ախր դու, ԲԴԽ անդամ մարդ, ինչո՞ւ ես ասում, թե քեզ չեն կարող կարգապահական պատասխանատվության ենթարկել, ուստի դու անպատժելի ես, թևերդ բաց են ու կարող ես քաղաքական հայտարարություններ անել։
Ախր դու ի՞նչ օրինակ պիտի ծառայես քեզ նայող դատավորների համար (ի դեպ, Հայկը սխալվում է, ԲԴԽ-ի կողմից ՍԴ դիմելը չի կասեցնում ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող իրավական նորմի գործողությունը, իսկ մնացածը՝ տեխնիկայի հարց է)։
Միգուցե դատաիրավական բարեփոխումների մտահոգության ֆոնին Հայկի այլ նպատակները այնքան ակնհայտ չլինեին, եթե նա ԲԴԽ-ի և դրան նախորդող ժամանակաշրջանում՝ ՍԴ-ի վարկաբեկման փորձերն իրականացներ գրագետ ձևով։
Իսկ ի՞նչ արեց Հայկը.
Ինչպես գիտենք, ՍԴ-ն կայացրել էր մի որոշում, որով մի դրույթ, որի հիման վրա դատավորի էին ազատել աշխատանքից, ճանաչվեց հակասահմանադրական՝ անորոշ լինելու հիմքով։
Կրկնում եմ, ոչ թե ԲԴԽ-ին զրկեց իր լիազորությունից, այլ նորմը ճանաչեց հակասահմանադրական։ Ընդ որում, որոշմամբ ընդգծված էր ԲԴԽ կարևորագույն դերը։
Պարզվում է, այդ նորմի վերաբերյալ ՍԴ-ի կարծիքը կիսում էր նաև Կառավարությունը, քանի որ նախքան ՍԴ որոշումը, արդեն իսկ այդ նորմի փոփոխությամբ նախագիծ էր պատրաստվել՝ անորոշ լինելու հիմնավորմամբ։ Առկա էր նաև միջազգային մարմինների հստակ դիրքորոշում հարցի առնչությամբ։
Չար լեզուներն ասում են, որ նախագիծը շրջանառվել է նաև ԲԴԽ-ում ու ԲԴԽ-ն, այդ թվում՝ նրա անդամ Հայկը, երբևէ առարկություն չեն ներկայացրել այն մասին, որ այդ նորմը որոշակի է։
Մի խոսքով, կար լիակատար կոնսենսուս։
Բայց, քանի որ որոշում կայացնողը ՍԴ-ն էր, պետք էր անել «show must go on». դե ճգնաժամ, սահմանադրական հանրաքվե, և այլն ....
Ու էլ ով, եթե ոչ Հայկը, ով, մոռանալով «մասնագիտական արժանապատվության» մասին, գրեց հատուկ կարծիք՝ անելով հետևյալ աշխարհացունց մեկնաբանությունները.
-ՍԴ-ն փաստացի զրկեց ՀՀ-ում իշխանության տիրոջը` ժողովրդին, դադարեցնել էական կարգապահական խախտում թույլ տված դատավորների լիազորությունները – Հայկ ջան, կարճ ասեմ, քո տրամաբանությամբ ՍԴ-ն էլա ժողովուրդ, ու այդ դեպքում փաստորեն ժողովուրդը ժողովրդին զրկելա ինչ որ բանի՞ց։ Հա, ի դեպ, ԲԴԽ-ն ներկայացուցչական մարմին չի։
- որտե՞ղ է երաշխիքը, որ ՍԴ սույն կազմը, մնալով արժեքների եւ հավատամքի իր ծիրում, կրկին «անորոշ» եւ սահմանադրությանը հակասող ու անվավեր չի ճանաչի ԴՕ սահմանադրական օրենքի «հստակեցված ձեւակերպումները»` ակնթարթորեն ի չիք դարձնելով գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների միասնական եւ երկարատև ջանքերի պտուղը – այստեղ Հայկը իրավական սնանկությունը փորձեց քողարկել գուշակությամբ։
Հայկը նաև ասում է հատուկ կարծիքում, որ նախկինում ՍԴ-ն մեկ այլ գործով աշխատակարգային որոշում է կայացրել, որով, ի տարբերություն այդ դեպքի «դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ» արտահայտությունը հակասահմանադրական չի ճանաչել – Հայկո ջան, ախր աշխատակարգային որոշման շրջանակում ՍԴ-ն չի կարող որևէ նորմի սահմանադրականության հարցին անդրադառնալ, դա կարող է արվել գործը քննության ընդունելուց հետո, այնինչ, այդ գործը քննության չէր ընդունվել։
Հայկը Հրայր Թովմասյանին մեղադրում Է նաև կողմնակալության մեջ, հիմնավորելով, որ նշված օրենքի ընդունման մեջ նա ժամանակին մասնակցություն է ունեցել։ Այս հարցի վերաբերյալ կարելի է անդադար հակափաստարկ բերել, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, որոնցում բարձր դատարանի դատավորներին թույլատրվում է որոշ դեպքերում նույնիսկ իրենց վերաբերյալ որոշումներ կայացնել։ Կարող ես նայել Գերմանիայի ՍԴ որոշումը, որում այս հարցին հստակ պատասխան էր տրված։
Բայց այստեղ ամենազավեշտալին այն է, որ նա հետագայում անում է իր իսկ ասածին հակասող հայտարարություն (փորձելով մեղադրել ԲԴԽ-ին ՍԴ դիմելու համար՝ ասում է, որ բարձր ատյաններում ինքաբացարկի շեմը շատ ավելի բարձր է և իր գործով ԲԴԽ անդամները կարող էին որոշում կայացնել՝ նույնիսկ ունենալով կանխակալ վերաբերմունք)։
Բա Հայկի քաղաքական ու սրտաճմլիկ նախադասություններըըըը ........ էլ մեջա բերում ՍԴ դեմոկրատական լեգիտիմության պակասի հարցը, էլ այոյի քարոզ ....
-ԲԴԽ-ի կողմից ՍԴ-ի ՍԴՈ-1488 որոշման ճանաչումը հղի է ՍԴ-ի առերեւույթ լեգիտիմիզացիայով, ինչն ավելի կխորացնի այն անջրպետը, որն առկա է մի կողմից ՍԴ-ի և մյուս կողմից իշխանության ճյուղերի ու հասարակության միջեւ, ղեկավարվելով իմ ներքին համոզմամբ, ես ասում եմ ԱՅՈ ..., իսկ ԲԴԽ-ի իմ գործընկերներին կոչ եմ անում հարցի քննարկումն առնվազն կասեցնել` մինչեւ ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումը33)։
-Ու եթե նույնիսկ արդարադատության աչքերը կապված են, միևնույնն է, անհնար է չլսել, սրտի եւ ոգու բոլոր մասնիկներով չզգալ արդարության եւ դեմոկրատական լեգիտիմության վերականգնում պահանջող բազում հայորդիների ձայնը...
-Հայրենիքի համար այսպիսի վճռորոշ պահերին պետք չէ մնալ որպես «բերան, որն օրենքի բառեր է արտասանում լոկ»։
-Անհրաժեշտ է քայլ անել` ապահովելու համար մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման սուրբ իրավունքը եւ հարգել դրա արդյունքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն։
Ինչպես գիտենք, ԲԴԽ-ն այդ քաղաքական հայտարարությունների համար հարուցում է կարգապահական վարույթ, ու գիտե՞ք Հայկը ինչում է մեղադրում ու ձեռքի հետ էլ ծաղրում ԲԴԽ-ին. որ հատուկ կարծիք գրելը իր իրավունքն է, մեջն էլ ինչ կուզի՝ կգրի։ Դե հա, իր իրավունքնա, կուզի մեջը հայհոյանք կգրի, կուզի հանրաքվեի քարոզ կանի, ու էս հիմնավորման համար էլ, ոնց որ ինքնա ասում՝ 90 ժամա ծախսել։
Իբր իրավաբանական հարցերը սրբությամբ կատարել էր, մի հատ էլ բարոյական հարթությունումա մեղադրում ԲԴԽ-ին, թե բա ՍԴ դիմելու գործընթացի վրա ծախսված ժամանակը կազմումա 682.000 դրամ, ինչը կարելի էր տալ աղքատ երեխաներին՝ պլանշետ գնելու համար ։ Հա, էն Հայկոն, ով հատուկ կարծիքում այդ ընտանիքների հաշվին իրականացվող մոտ 7.000.000 դոլարանոց Սահմանադրական հանրաքվեին այո էր ասում։
Այս ամենի ֆոնին ՍԴ որոշման կայացումից ի վեր, Հայկը հա փորձում է նաև ներկայացնել, թե բա տեսեեեեք, ԲԴԽ-ն լիազորությունից զրկվելա, ուզում էր վատ դատավորներից ազատվել, բայց ՍԴ պատճառով չի կարողանում անել։ Բայց ինչա պարզվում, այդ ընթացքում, երբ նորմը հակասահմանադրական է ճանաչված եղել, որևէ դատավորի լիազորությունը դադարեցնելու հարց չի առաջացել, որ մի հատ էլ ԲԴԽ-ն չկարողանար իրականացնել իր լիազորությունները (տես՝ Գ. Բեքմեզյանի հարցազրույցը)։
Հայկը մեղադրում է նաև ԲԴԽ-ին ու ՍԴ-ին դատավորների համար անպատժելիություն ապահովելու մեջ, այն դեպքում, երբ նշված ՍԴ որոշմամբ երբևէ դատավորի վարքագիծ չի արդարացվել, իսկ հակասահմանադրական դրույթին փոխարինել է մեկ այլ դրույթ՝ շատ կարճ ժամանակում, որի հիման վրա անկարգապահ դատավորին հնարավոր էր պատասխանատվության կանչել։ Ուստի ի՞նչ անպատժելիության մասին է խոսքը։
Ասումա նաև, որ ԲԴԽ-ն չպետք է դա համարեր նոր հանգամանք և ինքն իրեն հետագայում չզրկեր իր այդ լիազորությունից
– Հայկ ջան, լավ, ասենք ԲԴԽ-ն այդ գործով օրենք խախտեր, բա հետոն ո՞նց ես պատկերացնում, ինչպե՞ս կարող էր ԲԴԽ-ն հետագայում էլ գոյություն չունեցող նորմի հիման վրա դատավոր հանել, կասե՞ս հոդվածը։
Հա Հայկ ջան, մեկ էլ, ՍԴ-ն քո գործը չի կարող մեկ տարում քննել, ոնց որ դու էիր ասում, շատ պարզ պատճառով՝ քննության առավելագույն ժամկետը վեց ամիս է։ Մեկ էլ, ՍԴ-ում քննվող գործով քեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը չի լուծվելու, դա էլ ես խառնել։
Ահա այն ամենի մի մասը, որից կարելի է պատկերացում կազմել բազմասպեկտ սնանկ այս անդամի մասին, ով, ի դեպ, այս պատասխանատու պահին դատական համակարգի կայացման պատասխանատուներից է։
Ու այս ամենից հետո ուզում ես հարց տալ.
Հայկ ջան, մի՞թե կարծում ես, որ եթե քեզ չեն անդրադառնում ու այս ամենի մասին չեն խոսում, այս և շատ այլ բաներ չեն նկատել, մի՞թե դա նշանակումա , որ դու ճիշտ ես, այլ ոչ ավելի վատ բան՝ որ քեզ ուղղակի չեն անդրադառնում:
Արդյո՞ք այս ճանապարհին Հայկը վնասեց ՍԴ-ին , վստահաբար՝ ոչ, եթե չասենք՝ հակառակը։
Վնասե՞ց արդյոք Հայկը ԲԴԽ-ին և դատաիրավական բարեփոխումներին՝ վստահաբար այո, գոնե միայն ԲԴԽ անդամ լինելու փաստի ուժով։
Կշարունակի՞ հեղինակազրկել այս մարմնին՝ թող որոշի ԲԴԽ-ն։