Խմոր
2 ձուն, 190 մլ խտացրած կաթը, 200 գ թթվասերը, 200 գ շաքարավազը լցնել ամանի մեջ, ավելացնել մոտ 300 գ ալյուր (մաղած)՝ 2 թ. գդալ կակաոյի հետ, զանգվածի մեջտեղում փոսիկ անել, լցնել 1 թ. գդալ սոդա, սոդայի վրա կիտրոնի հյութ կամ քացախ լցնել, որ փրփրի: Հարիչով լավ հարել, որ միասեռ զանգված ստացվի: Խմորը բաժանել 2 մասի, հատ-հատ թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում 30 րոպե: Թխված 2 բիսկվիտները թողնել, որ սառչեն, յուրաքանչյուրը բաժանել 2 մասի: 100 մլ ջրին 100 գ շաքարավազ ավելացնել, խառնել, 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա, հանել կրակից, 2 ճ. գդալ կոնյակ լցնել և սառելուց հետո վրձինով քսել շերտերին:
Շոկոլադե գանաշ
400 մլ սերուցքը (сливки, heavy whipping cream) հասցնել եռման և ավելացնել 250 գ սև շոկոլադ (70%), խառնել մինչև շոկոլադը հալչի, թողնել սառչի և հարել, որ միասեռ զանգված դառնա:
Սերուցքային կրեմ
400 մլ բարձր յուղայնությամբ սերուցքը հարել այնքան, մինչև պնդանա, կարելի է 1-2 թ. գդալ շաքարի փոշի ավելացնել, եթե քաղցր եք սիրում: Սերուցքը պետք է բարձր յուղայնության լինի: Հենց պնդանա, ավելացնել պատրաստի գանաշի կեսը, նորից հարել: Առաջին շերտին քսել սերուցքային կրեմ, ծածկել մյուս շերտով, քսել գանաշ, հետո` սերուցքային կրեմ, հետո` գանաշ: Պատրաստի տորթի վրա շոկոլադ քերել:
Յուրահատուկ համեղ տորթ է, փորձեք:) Բարի ախորժակ :)