168.am-ը գրում է․

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այսպիսով, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում 10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99 հազար 825 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել