1. ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն է ընտրել Սպիտակ տան կառուցման համար նախատեսված վայրը 1791 թ.: Սակայն նա միակ նախագահն է եղել, որը չի բնակվել այդ տանը, քանի որ նստավայրի կառուցումը շարունակվել է անգամ հաջորդ նախագահի կառավարման օրոք:

2. Սպիտակ տան կառուցումը սկսվել է 1792 թ.: Հատուկ կոմիսիան ընտրել է մրցակցային նախագծերից մեկը, որը ներկայացրել է իռլանդացի ճարտարապետ Ջեյմս Հոբանը:

3. 1800 թ.՝ ութ տարի կառուցումից հետո, նախագահ Ջոն Ադամսն ու նրա կինը՝ Աբիգեյլը, տեղափոխվեցին դեռևս ամբողջությամբ անպատրաստ տուն: Առանձին աշխատանքներ շարունակվեցին ևս մի քանի տարի:

4. 1814 թ.՝ պատերազմի ժամանակ, բրիտանացիները այրեցին նախագահական տունը: Կրկին Ջեյմս Հոբանն ընտրվեց տունը վերականգնելու համար: Նախագահ Ջեյմս Մոնրոն Սպիտակ տուն վերադարձավ 1817 թ.:

5. Մոնրոյի նախագահության օրոք՝ 1824 թ., կառուցվեց հարավային սյունասրահը, իսկ հյուսիսայինի կառուցումն ավարտին հասցվեց արդեն Էնդրյու Ջեքսոնի նախագահության տարիներին՝ 1829 թ.:

6. 1902 թ. նախագահ Թեոդոր Ռուզվելտը սկսեց Սպիտակ տան ընդհանուր վերանորոգում իրականացնել, այդ թվում՝ այն սենյակը, որն այսօր հայտնի է որպես Արևմտյան թև:

7. Կես հարյուրամյակ անց նախագահ Հարրի Թրումենը սկսեց տան ռեկոնստրուկտավորումը: Փոփոխվեց ամեն ինչ՝ բացի արտաքին պատերից: Ռեկոնստրուկտավորումն իրականացրեց ճարտարապետ Լորենցո Ուինսլոուն: Թրումանի ընտանիքը Սպիտակ տուն վերադարձավ 1952 թ.:

8. Սպիտակ տունը միաժամանակ համարվում է ԱՄՆ նախագահների և նրանց ընտանիքների տունը, ինչպես նաև Ամերիկյան պատմության թանգարանը: Այն վայր է, որտեղ պատմությունը շարունակում է զարգանալ:

9. Նստավայրն ունի 132 սենյակ, 35 լոգարան և 6 հարկ: Կա 412 դուռ, 147 պատուհան, 28 բուխարի, 8 աստիճան, 3 վերելակ:

10. Սպիտակ տունն ունի իր սեփական ոստիկանական ջոկատը՝ United States Secret Service Uniformed Division-ը: Այն դեռևս 1930 թ. հիմնել է նախագահ Հուվերը: Uniformed Division-ի անդամները ոչ միայն ստուգում են տուն այցելող անձանց, այլև հսկում են շրջակա փողոցները: Նրանք իրավասու են առանց որևէ բացատրության մարդկանց ձերբակալելու՝ պետական անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել