Ճիշտ սնունդը, ջուրը և օդը զտելու հնարավորությունները մարդուն տալիս են երկար ապրելու հնարավորություն: Այսօր կյանքի միջին տևողությունը 79 տարի է: Դեռ 40 տարի առաջ այն 60 էր, իսկ նեոլիթի ժամանակաշրջանում մարդիկ ապրում էին միջինում 20 տարի: 

Այսօր կծանոթանանք այն մարդկանց հետ, ովքեր մեր ժամանակներում համարվում են երկարակյաց:

Դումիտրու Կոմանեսկի

Տղամարդն ապրում է Ռումինիայում և 111 տարեկան է: Դումիտրուն ասում է, որ իր երկարակեցության գաղտնիքը իր սիրող և հոգատար ընտանիքի անդամների մեջ է: Իսկ հարևանները պնդում են, որ նրան օգնել է հատուկ դիետան. նա ամեն օր տնական կաթ ու մեղր է օգտագործում: Այդ ամենից զատ՝ տղամարդն ապրում է գյուղակում, որը 100 կմ հեռու է Բուխարեստից: Այստեղ չկան գործարաններ, տրանսպորտային միջոցներ և քաղաքային աղմուկ: Լռություն, հանգստություն և թարմ օդ:

 

Ռիչարդ Օվեթոն

Նա Ամերիկայի գլխավոր երկարակյաց մարդն էր: Օվերթոնը ծառայել է Խաղաղ օվկիանոսում և Պերլ նավահանգստի վրա հարձակման ականատեսն է եղել: Ասում էր, որ իրեն երբեք ոչինչ և ոչ ոք չի անհանգստացրել: Նույնիսկ իր 100-ամյակից հետո ակտիվ կյանք էր վարում: Ամենից շատ սիրում էր մեքենա վարել, իսկ 2016 թվականին ինքնուրույն վերականգնել էր իր վարորդական իրավունքը: Բազմաթիվ մրցանակների է արժանացել: Սակայն տղամարդը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել