Ազգիս մեծերը հերթական անգամ թքած ունեն պողոսների վրա, քանզի նրանք սովոր են պողոսների վրա սրբել իրենց կոշիկներն ու հանգիստ վայելել նրանց զոմբիացած ուղեղների արգասիքը՝ իրենց տրված անսահմանափակ իշխանությունը։
Դե, պողոս ես, զոմբի ես, որ ինձ համար ուղղակի կերպար ես, ու կապ չունի՝ անունդ ինչ է՝ Համլետ, Արևիկ, Գրիգոր, թե ուղղակի զոմբի։ Դու տնից առանց դիմակ դուրս չգաս, քեզ կտուգանեն։ Դու ծնունդ, հարսանիք, բազմամարդ միջոցառում հանկարծ չանես։
Թաղում չգնաս, վտանգավոր է։
Կնունք, բազմամարդ որևէ միջոցառում, այլ հրավեր մի ընդունիր․․․
Դա ընտրյալների համար է։ Այն ընտրյալների, որոնց դու՝ զոմբիդ ես գահին հասցրել, որ իրենք ոտքերը մաքրեն քո պադոշ երեսին ու վայելեն կյանքի բարիքները։
Դու Ծիծեռնակաբերդ մի գնա, Եռաբլուր մի գնա․․․ Դա տերերիդ մենաշնորհն է, պողո՛ս․․․
Ու ասեն՝ էլ չենք արդարանալու։ Հա, ինչո՞ւ արդարանան, երբ քո տեսակ, քո զոմիբի տեսակը կա․․․ Քանի դու կաս, զոմբի, սրանք միշտ կթքեն քեզ վրա, կարհամարհեն, ու քո պադոշ երեսին կսրբեն իրենց կոշիկները․․․