Երեկ գրել էի այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է սորոսականների քարոզչամեքենան: Հանրության միջոցներով աշխատող ԶԼՄ-ն, որի նպատակն է ներկայացնել բացարձակապես օբյեկտիվ իրականությունն, անդրադարձել է Լանզարոտեի կոնվենցիայի թեմային, մեղմ ասած, միակողմանի: Հեռուստաընկերությունը պատրաստել է երկու հաղորդում կոնվենցիայի վերաբերյալ, որոնցից մեկում՝ «Եկեք հասկանանք», հրավիրված են կոնվենցիան գովաբանող և քննադատող կողմերը, իսկ մյուս հաղորդման՝ «Հանրային քննարկում», շրջանակներում հրավիրված անձանց մեծամասնությունը կոնվենցիային կողմ արտահայտվողներն էին:

«Եկեք հասկանանք» հաղորդման շրջանակներում կոնվենցիայի դրական լինելու մասին խոսում են ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը և ոմն երիտասարդ: Այս թևում առնվազն երկուսը՝ Անդրեասյանը և Կարապետյանը, սերտ կապված են Սորոսի հիմնադրամի հետ:

Կոնվենցիայի քննադատողների կողմից էլ հրավիրվել էին բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը:

34 րոպե տևողությամբ հաղորդման ընթացքում կոնվենցիայի կողմ արտահայտվող մարդկանց տրամադրվել է մոտ 20 րոպե ժամանակ, իսկ կոնվենցիայի վտագների մասին ահազանգող կողմին՝ մոտ 10 րոպե: Այսինքն, կրկնակի ավելի շատ ժամանակ տրամադրվել է կոնվենցիայի քարոզիչներին:

Ի դեպ, Narineh Nersisyan-ը նույնպես անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ իր խոսքն ամբողջությամբ մոնտաժել են, ինչի արդյունքում ստացվել է, որ քննադատողները գնացել էին եթեր ոչ թե կոնվենցիայի բացերի, ներդրման վտանգների մասին խոսելու, այլ սորոսականների խոսքը հաստատելու համար:

Հանրային հեռուստաընկերության այս մոտեցումը համարում եմ անընդունելի:

Հ.Գ. Արդարադատության նախարարության կողմից տարածած հայտարարությանը, թե իբր Լանզարոտեի կոնվենցիան չի վերաբերում սեռական կրթության ներդրմանը, կանդրադառնամ վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել