Տիտո Վիլանովան հեռացվեց Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից, առողջական խնդիրների վատթարացման պատճառով: Անգամ չգիտեմ ինչ ասեմ: Ցավալի է... Շատ ցավալի է... Դատարկություն, ահա թե ինչ զգացի ես այն պահին երբ իմացա այս լուրը: Ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել այս զգացողությունից: Գիտեք ի?նչն է շատ տխրեցնում: Այն որ մենք այդպես էլ չկարողանք տեսնել Տիտոյին որպես մարզիչ: Էլ ավելի ցավալի է այն, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու օրվանից ի վեր, նա դատապարտված էր քննադատության: Ինքներտ դատեք: Եթե Բարսան հաղթեր, բոլորը կասեին, որ այդ հաղթանակներն հիմնականում պայմանավորված են Գուարդիոլայի ստեղծած ամուր թիմով, որում առկա էին այնպիսի դեմքեր, որոնք շատերի կարծիքով չունեն մարզչի կարիք(Ինյեստա, Մեսսի, Չավի): Իսկ եթե Բարսան կորցներ իր մարզավիճակը, քննադատներն ու թիմի երկրպագուները կասեյին, որ Տիտոն շատ թույլ է Գուարդիոլայի համեմատ: 2 այս վարկածներն են տեղ գտան անցած մրցաշրջանում: Օրինակ ` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սպարտակի դեմ տնային խաղում հաղթելուց հետո, ոչ ոք չգովաց Վիլանովային, այդ հաղթանակն ամբողջությամբ վերագրելով Լեոնել Մեսսիին եւ պետք է նշել, որ այդ կարծիքը հեռու չէր իրականությունից: Իսկ երբ թիմը կիսաեզրափակչում ստորացվեց մրցաշարի ուժեղագույն թիմի կողմից, բոլորը միաձայն ասացին, որ Տիտոն առնվազն Բարսայի մակարդակի մարզիչ չէ: Չեմ ցանկանում շարունակել, հիշելով Բարսայի անցած մրցաշրջանի վերելքներն ու վայրեջքները, քանի որ հիմա ինձ եւ համոզված եմ, որ ֆուտբոլասերներից շատերին, դա ամենից քիչ է հետաքրքրում: Ուղղակի եկեք հիշենք, թե ինչերի միջով անցավ Տիտոն նշածս մրցաշրջանի ժամանակ: Հավատացեք, որ քաղցքեղով հիվանդ լինելուց, մի քանի վիրահատություններից, կյանքի համար պայքարելուց  եւ այս ամենի հետեւանքով լուրջ հոգեբանական ձգնաժամում հայտնվելուց հետո, այս մարդու համար ուղղակի անհնար էր ամբողջությամբ կենտրոնանալ թիմ եւ խաղային ձեռագիր ստեղծելու վրա: Թե ինչպիսին կլիներ Բարսելոնան, Տիտոյի առողջ լինելու դեպքում, մնում է միայն գուշակել: Գուցե Տիտոն իրոք Պեպի մակարդակի մարզիչ չէր, բայց դրանից Բարսելոնայի երկրպագույի վիշտն այժմ չի մեղմանա: Գուարդիոլան վերջերս խոստովանեց, որ Բարսայի ղեկավարությունը փորձելով օգտագործել Վիլանովայի հիվանդության հանգամանքը, ձգտում էր ետ բերել իրեն թիմ: Դա խոսում է այն մասին, որ Վիլանովան այս մութ պատմությունում, ուղղակի զոհ էր, որը կատարեց Ռոսելի կողմից իրեն վերագրված դերը, իսկ հիմա լուռ հեռացավ, ճանապարհը զիճելով եւս մեկ ``калиф на час``  ` Ռուբիին: Թե կարճ ժամանակ անց, ով կգլխավորի Բարսան` Վիլաշ Բոաշը, Լուիզ Էնրիկեն, թե Մարսելո Բյելսան, այս պահին այդքան էլ կարեւոր չէ: Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելը, փորձելով ուժեղ թվալ եւ երկրպագուներին աջակցել(միեւնույն է, նրա դիմակն արդեն պատռված է) ասաց հետեւյալը. ``Կյանքը շարունակվում է, արեւը շողում է։ Սա ակումբի առաջին հարվածը չէ եւ թիմը միշտ էլ դուրս է եկել նման ծանր իրավիճակնեիից. այս դեպքը բացառություն չէ``: Գիտես ի?նչ Սանդրո: Այո`, ակումբը բազմիցս է հարվածներ ստացել եւ հաղթահարել դրանք, սակայն... Սակայն... Սակայն այժմ բոլորին առաջարկում եմ հիշելով, Ռոսելի այն խոսքերը, որ կյանքը շարունակվում է եւ արեւը շողում է, մաղթենք Տիտո Վիլանովային որ նրա համար եւս կյանքը առավելագույնս երկար շարունակվի եւ արեւը որքան հնարավոր է երկար եւ վառ շողա: Մնաս բարով Տիտո, քեզ քաջ առողջություն!!!  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել