Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք, սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարումն Արթուր Դանիելյանի։
Իշխանության նման դրսևորումները վկայում են այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ, բռնության կոչերից հետո անգամ որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ-ում արդեն հետապնդվում է իշխանության կողմից։
Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են։