ԱՄԷ-ում QuantLase Imaging Lab լաբորատորիայի գիտնականները մշակել են լազերի միջոցով կորոնավիրուսի հայտնաբերման արագ տեխնոլոգիա:
«Լազերը վիրուսն անմիջապես ճանաչում է, հենց որ արյան բջիջները վարակված են դառնում: Սարքավորումը կարող է զանգվածային սքրինինգ կատարել՝ հաշված վայրկյանների ընթացքում հասանելի արդյունքներով»,- նշել է վիրուսի բջջային կառուցվածքի փոփոխություններն ուսումնասիրող հետազոտողների խմբի ղեկավար, բժիշկ Փրամոդ Քումարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ օպտիկական փուլային մոդուլյացիայի վրա հիմնված լազերային տեխնոլոգիան հարմար է պացիենտների համար, ինվազիվ չէ եւ գնի առումով մատչելի է: Սարքը հարմար է ոչ միայն հիվանդանոցներում օգտագործելու համար, այլեւ այնպիսի հանրային վայրերում, ինչպես կինոթատրոնները եւ առեւտրի կենտրոնները, ինչպես նաեւ տանը՝ որոշ ուսուցումից հետո:
Մասնագետի խոսքով՝ նոր համակարգը կարող է ամբողջությամբ փոխել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իրավիճակը:
Լաբորատորիան հույս ունի նոր թեստ-համակարգերը շուկա մատակարարել մի քանի ամսվա ընթացքում: