«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև թիվ 200 առանձնատների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի 8 և 10 բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել