Վերջերս Իրինա Ալեգրովայի ֆան էջում հայտնվեց արխիվային լուսանկար 70-ականներից։ Նկարում երկար, ալիքավոր մազերով ժպտերես աղջիկն է։ Լուսանկարի տակ արված մեկնաբանությունում առաջարկվում էր գուշակել, թե որ աստղն է երիտասարդ ժամանակ։

Իհարկե, երկրպագուները միանգամից իմացան, թե ով է լուսանկարի ոչ ավելի, քան 20 տարեկան աղջիկը։ Շատերը մեկնաբանությունում գրեցին, որ աստղը համարյա թե չի փոխվել՝ չհաշված մազերի գույնը։ Ոմանք էլ գրեցին, որ տարիների ընթացքում Իրինան ավելի հետաքրքիր է դարձել։ «Նա մեզ մոտ միակն է այսպիսին, մեկ բառով՝ թագուհի»,- նշված էր բազմաթիվ մեկնաբաննություններից մեկում։

Դժվար է հավատալ, որ հանրահայտ երգչուհին արդեն 68 տարեկան է։ Գեղեցիկ արտիստը շատ ավելի երիտասարդ տեսք ունի։ Վերջին հարցազրույցներից մեկում Իրինան խոստովանեց, որ առաջ շատ քիչ ժամանակ էր կարողանում հատկացնել ընտանիքին բազմազբաղ գրաֆիկի պատճառով, փոխարենը հիմա փորձում է մաքսիմալ կերպով լրացնել այդ բացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել