Մայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հարկադիր քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել