Մեր բնազդներն անբացատրելի կապ ունեն մեր «ես»-ի հետ, այդ իսկ պատճառով էլ այն, ինչ առաջինը նկատում եք նկարում, պարզաբանում է, թե ով եք իրականում: 

Նայեք վերևի նկարին և ասացեք, թե առաջինն ինչ կենդանու նկատեցիք։

Ահա թե ինչ է ասում արդյունքը ձեր մասին․

Ընձուղտ

Եթե առաջինը նկատել եք այս կենդանուն, ապա դուք պատկանում եք այն տեսակի մարդկանց, ովքեր հասարակ են ապրում, սակայն բարձր երազանքներ ունեն: Ամուր կանգնած եք երկրի վրա, հասարակ կյանք եք վարում, սակայն դա չի խանգարում, որ մեծ երազանքներ ունենաք:

Ամեն անգամ ձեր առջև նպատակներ եք դնում և գիտեք, որ կարող եք հասնել դրանց, կարող եք դառնալ ամենահաջողակը: 

Աշխատում եք հեռու մնալ բամբասանքներից և անհաջողակ մարդկանցից: Շատ հմտորեն և խորամանկորեն եք մոտենում մարդկանց, ինչն էլ ձեզ առանձնացնում է մնացած մարդկանցից:

Առյուծ

Առյուծին նկատող մարդիկ կոչվում են «բնության արքա»: Խիզախ սրտի տեր եք, ունակ եք դժվարությունները հաղթահարելու և երբեք չեք վախենում դրանցից: 

Ձեր ուժի աղբյուրը ոչ միայն ֆիզիկական ուժի մեջ է, այլ հենց հոգու խորքում գիտեք, որ ամեն անգամ կարող եք հույսը ձեզ վրա դնել: Ձեր անձը կարող է վախեցնել շրջապատին, սակայն նրանք, ովքեր Ձեզ սիրում են, գիտեն, որ շատ բարի և համբերատար եք: 

Ուղտ

Դուք այն մարդկանցից եք, ովքեր երբեք չեն հանձնվում, ինչ էլ որ պատահում է: Ուղտը միշտ էլ կարողանում է ջրից չոր դուրս գալ, ինչպիսին էլ որ պայմանները լինեն: 

Կյանքի տված բոլոր դժվարությունները ժպիտով եք ընդունում, քանի որ ներքին վստահությունն ասում է, որ դա ժամանակավոր է: Կյանքը կարող է ամենադաժան կատակը անել ձեզ հետ, բայց, միևնույն է, դուք դրանք հաղթահարում եք: 

Այո՛, միշտ պատրաստ եք հեռուն գնալ, օգնել դիմացինին:

Փիղ

Եթե ուշադրություն եք դարձրել փղին, ապա շատ խորը հոգի ունեք: Դուք այն մարդն եք, ով իսկապես վստահ է իր ուժերի վրա: Չեք պատկանում այն մարդկանց շարքին, ովքեր ամեն պատահած դժվարությունից խուսափում են կամ էլ փախչում: 

Եթե ինչ-որ մեկը փորձում է կանգնել ձեր ճանապարհին, ապա նրա բախտը իրոք չի բերում: Միգուցե ներում եք, բայց երբեք չեք մոռանում: 

Խոզ

Դուք բարձր գիտակցության մակարդակ ունեք, եթե նկատել եք խոզին: Այս կենդանիներին հաճախ թերագնահատում են: 

Բնությունը ձեզ տվել է անկոտրուն կամք և ամուր ոգի: 

Երբեք չեք փորձի ուժերը վատնել հասարակական նորմերի վրա՝ անտեսելով ձերը: Միակ բանը, որը տանել չեք կարող, կեղծավորությունն է: 

Ձի

Եթե առաջինը նկատել եք ձիուն, ուրեմն դուք ծնվել եք ազատ լինելու համար: Միշտ առաջ եք շարժվում և երբեք չեք վերադառնում անցյալ: Փորձում եք ամեն անգամ զարգացնել և ընդլայնել մտահորիզոնը: 

Երբեք չեք ենթարկվում, քանի որ ձեզ համար առաջնայինը ձեր ազատությունն է: Բայց որքան էլ սիրեք ազատությունը, միևնույն է, միշտ հավատարիմ եք: 

Ձեր անձը շատ գեղեցիկ է, ինչպես այս կենդանին, որը գրավել է ձեր ուշադրությունը: 

Արջ

Եթե առաջինը նկատել եք արջին, ապա սա նշանակում է, որ շատ ուժեք եք: Կարող եք պարծենալ ձեր ուժով և հմայքով: Սակայն այս ամենի հետ մեկտեղ ունեք շատ բարի սիրտ և չափազանց կամեցող եք:

Հարաբերություններում միշտ կայուն եք, և ձեզ դուր չի գալիս, երբ սկսում են ձեզ հետ խաղալ: 

Շուն

Եթե առաջինը շանն եք նկատել, ուրեմն շատ ջերմ ու սիրող մարդ եք, ով ամենից շատ գնահատում է հավատարմությունը: Դուք անմնացորդ նվիրվում եք հարաբերություններին՝ փոխարենը ոչինչ չխնդրելով:

Սիրելիների համար պատրաստ եք ամեն ինչ անել, և հենց այդ հատկությունն է, որ Ձեզ դարձնում է այսպիսի անհավանական մարդ: 

Երբեմն աշխատում եք ուշադրություն չդարձնել վատ բամբասանքներին և կենտրոնանում եք հաջողության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել