Տաթևիկ Ռևազյանի երեխու մասին նման բաներ միայն կատարյալ անբարոյական էակը կարող էր գրել։ Նմանները մարդ կոչվելու իրավունք չունեն, ու ինձ համար իրանք թշնամուց էլ բեթար են։ Բայց ողջ խնդիրն էն ա, որ էդ երևույթն օր օրի ավելի ա շատանում մեր մեջ։ Երբ սաղ օդը ատելությամբ ա լցված լինում, կեղտը դառնում ա օրինաչափ։ Էլ տորմուզ չկա։ Ու դրա համար էլ պիտի Նիկոլ Փաշինյանը պատասխան տա։ Չէր կարելի ժողովրդին էսչափ թույն սրսկել։ Չէր կարելի մարդկանց սև ու սպիտակ, քայլած ու չքայլած անել։ Վախենամ՝ սրանք դեռ ծաղիկներն են։ Էս ատելության քարոզն ու մթնոլորտը դեռ շատ ա արյուն պղտորելու, եթե հենց հիմա դրա դեմը չառնենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել