Ս․թ․ մարտի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային Ժողովում ՛՛Էլեկտրոնային հաղորդակցության մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի ընդունման ժամանակ տառացիորեն հայտարարեց հետևյալը․ ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցից, պարետատան անունից, և լսեք այս նախադասությունը, որ ամենայն հավանականությամբ դուք այսինչ օրը, այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և դուք նույնպես կարող է ռիսկային գոտում լինեք: Դրանից հետո, պետք է խնդրեմ, որ գնաք այն վայր, որտեղ որ պետք է ինքնամեկուսանաք:
Նշված հայտարարությունից անցել է 50 օր։
Այժմ կարո՞ղ եմ հաստատապես պնդել, որ եթե մինչ օրս վերը նշված կառույցներից նման հեռախոսազանգ չեմ ստացել, հետևաբար՝ ենթադրյալ որևէ վարակակրի հետ չեմ շփվել, հետևաբար՝ որևէ մեկից վարակված չեմ։
Դուք կարող եք ասել, որ ես այլ մարդկանց հետ շփման արդյունքում կարող եմ վարակվել։ Համաձայն եմ։
Բայց չէ՞ որ Դուք ինքներդ էիք ասում, որ այդ գործիքակազմի ներդրմամբ Դուք կարող եք հայտնաբերել հնարավոր բոլոր վարակակիրներին և վերահսկողության տակ պահել վարակի տարածումը։
Ուստի ինձ համար չափից դուրս հետաքրքիր է, թե ի՞նչ արդյունք է ապահովել այդ օրենքը։
Դատելով վարչապետի այսօրվա նյարդային ուղիղ եթերից՝ զրո՛ արդյունք․․․
Հետաքրքիր է՝ իմ ընկերներից կա՞ն մարդիկ, ովքեր ստացել են նման հեռախոսազանգ․․․