Alternativ.am-ը գրում է․

Հարևան Վալոդը երկու օր է՝ դեղ է խմում, գլխին տալիս. թե բա լավ, հիմա ի՞նչ անի։ Պարզվում է՝ իր իսկ ձեռքով իր տունը քանդել է։ Ընտրելով «պողոսապետերին»՝ Վալոդը կարծես իր՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» փոխած լիներ 1968 թվականի «Մոսկվիչի» հետ, կամ ասենք քաղաքի կենտրոնում նորակառույց շենքի 4 սենյականոց բնակարանը՝ Աերացիայում կոմունալկի 2 սենյականոցի հետ։

Բայց, ամեն դեպքում, որոշեց չընկրկել ու անցած անգամվա «հետախուզությունը» շարունակել։


Վազգեն Մանուկյան VS Ստեփան Սաֆարյան /«կրակեմ ստյոպիկ»/


Եթե Վալոդը Վազգեն Մանուկյանին հիշում էր դեռևս 1965 թվականի ջահերով երթից, 1988 թվականի միտինգներից, 90-ականներին պաշտպանության նախարար լինելուց, ապա Ստյոպիկ Սաֆարյանին հիշեցնող հիշարժան պահերը զավեշտ էին հիշեցնում. սրա վիրավորական արտահայտությունները Ինգա և Անուշ Արշակյանների հասցեին՝ «չամուսնանաք, որ ձեր ցեղը կտրվի, պոպոք պնդուկ Արշակյաններ», կանանց հասցեին արած ղզիկ մարդուն բնորոշ արտահայտությունները, բամբասանքը։ Ֆեյքերի բանակի գեներալ-գնդապետ, ով նահատակվեց այդ կատաղի պայքարում, մի մուտիլովչիկ, մի խառնակիչ անձնավորություն, ՊՈԱԿ-ի Հովոյի հետ չատի հայտնաբերման արդյունքում մի հինգ սռոկ նստելու սուբյեկտ։

Բա կենսագրությունները։

Վազգեն Մանուկյան․ Հայ ազգային, պետական, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, տասնյակ գիտական հոդվածների հեղինակ: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Ուսանողական տարիներից ի վեր, մինչև 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ: 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետ։ 1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը, հայկական կողմը սկսել է անընդմեջ հաղթանակներ տանել։ 1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ։ Կարճ ասած՝ մեր պետության ակունքներում կանգնած, պետականաշինության, բանակաշինության հարցում անուրանալի ներդրում ունեցող մարդ։


Վալոդը ընկավ մտածմունքի մեջ, Վարդուշից մի բաժակ ջուր ուզեց, վալերիանկայի մի 20 կաթիլ կաթացրեց, խմեց։ Մտածում էր, թե ում պիտի գտած լինեն Վազգեն Մանուկյանին փոխարինելու համար, այդ ինչ գիգանտ է, որին ինքը ծանոթ չի։ Պարզվեց՝ մեղմ ասած գիգանտ չի, ո՛չ ուղիղ, ո՛չ էլ փոխաբերական իմաստներով։

Ստյոպա Սաֆարյան․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ,  դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա՝ բաժնի վարիչ, 1998-2002 թթ. ՀՀ կառավարման ակադեմիայում կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ. հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ. հետազոտությունների ղեկավար: Դժվար էր, սա մոտավորապես այն էր, որ ասենք 2020 թվականի «Մայբախը» փոխանակես Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում հավաքած էշի կաշկի հետ։

Դավիթ Հարությունյան VS Ռուստամ Բադասյան

Դավիթ Հարությունյանի մասին հիշում էր դեռ 70-ականների «Սովետական Հայաստան» թերթի մի հոդվածից։ Հոդվածը մի հրաշամանուկի մասին էր, ով 12 տարեկանում Պոլիտեխնիկ էր ընդունվել, 15-ում՝ ավարտել։  Մի երեք  համալսարան էլ՝ հետագայում։

Այդ Բադասյանի մասին միակ հիշածը ողնաշարի սկոլիոզն էր ու բանակից  ազդեցիկ պապայի շնորհիվ ազատված լինելը։ Հա, մեկ էլ Նիկոլի անձնական օգտագործման փաստաբան լինելը։

Դավիթ Հարությունյան․ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։ Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, երկու մենագրութան և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։ Սովորել և ավարտել է Ռոստովի Մ.

Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում։ Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։


Քաղաքական գործունեությունը - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։ 1997-1998 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, 1998-2007 թթ՝  ՀՀ արդարադատության նախարար։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր,  2007 թ. հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր,  2012 թ. մայիսի 31-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2013 թ. սեպտեմբերի 4-ին  նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2014 թ. ապրիլի 18-ից  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է,  2017թ. մայիսի 25-ից մինչև 2018 թ.՝ ՀՀ արդարադատության նախարար։

Ռուստամ Բադասյան․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ Աշխատանքային գործունեությունը․ 2012-2013 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնի առաջատար մասնագետ, 2013-2014 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) հետաքննիչ։ 2014-2015 թթ. Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակ, ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչև 2018 թ.՝ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, փաստաբան։ Հա այսքանը։ Չար լեզուներն անգամ ասում են, որ այս մարդը երկու ամիս փորձշրջան է անցել Արդարադատության նախարարությունում գլխավոր մասնագետի համար, բայց մրցույթով չի անցել։ Դե տղան էլ չարացել է ու որոշել է միանգամից նախարար դառնալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել