Հարց՝
Հարգելի բժիշկ Շահրամանյան:
Արդեն 7 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց մինչև հիմա անկողնում ինձ բավարարված չեմ զգացել, չգիտեմ՝ ինչ է օրգազմը: Ամուսնուս էլ ամաչում եմ ասել: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
 
Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է՝ գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի բուռն զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Ձեր օրգազմի ֆունկցիան, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո: Առողջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել