«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Այս մասին տեղեկանում են «Արմենիա» ավիաընկերության ֆեյսբուքյան էջից։

«Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն կամ հերթագրվել կայքի միջոցով։ Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։ Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել