Մինչ աշխարհի լավագույն գիտնականները գլուխ եմ կոտրում՝ ինչպես ստեղծել նոր կորոնավիրուսի պատվաստանյութը, որոշ մարդիկ փորձում են ինքնուրույն բուժվել և բուժել մյուսներին։ Եվ հատկապես օգտագործում են պապական մեթոդները, որոնք հայտնի էին դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Կարծես թե մարդկանց հավատն իրենց ուժերի հանդեպ ավելի մեծ է, քան բժիշկների։
Հնդկաստան
Հնդկաստանը զարմացնում է իր սուրբ կովերով։ Պարզվում է՝ նրանք վստահ են, որ կովի մեզը ունակ է բուժել բոլոր հիվանդությունները։ Բայց կա 2 պայման - մեզը պետք է պատկանի կույս կովին և այն պարտադիր է խմել մինչև արևածագը։

Թուրքմենստան
Թուրքմենստանում մարդիկ անցել են լրիվ մեկ այլ մակարդակի․ երկրի նախագահը խորհուրդ է տվել տարածքները ծխեցնել հարմալա բույսի ծխով։ Ահա այսպիսի նորություններ։
Երկրի ղեկավարի խոսքով այս բույսը ունի զարմանալի բուժիչ հատկություններ։Բացի այդ նրանց նախնիները ամեն կարևոր իրադարձությունից առաջ անցկացրել են այդպիսի արարողություն։ Իսկ նախնիները չեն կարող սխալվել։

Չեչնիա
Իսկ ահա Ռամզան Քադիրովը խորհուրդ է տվել իր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել։Եվ վարվել ինչպես նա՝ խմել մեղրով և կիտրոնով ջուր, նաև ուտել սխտոր, որպեսզի արյունը մաքուր լինի։
