Նիկոլի աներձագ պատգամավոր Հրաչն ասում է, թե ինքը չի ասել՝ Վանեցյանը գործակալ է, այլ կասկածներ է հնչեցրել` «դատելով» նրանից, որ պաշտոնանկությունից անմիջապես հետո Վանեցյանը քաղաքական դաշտ է մտել և հաճախակի այցեր կատարել արտերկիր։ Հրաչի սահմանափակ դատողությամբ արտերկիր այցելելը կամ քաղաքականություն մտնելը օտարերկրյա գործակալ լինելու կասկած է առաջացնում:
Այգեձորի տան հարցերը թողած՝ պատգամավորի աթոռը մաշող Հրաչն ինչերից է խոսում, կասկածներ է հայտնում, մեկը չկա՞՝ Հրաչին ասի` գնա, քո դերասանությամբ զբաղվի, քեզանից ի՞նչ պատգամավոր, որ փեսայիդ քաշից մեծ հայտարարություններ ես անում, փեսայիդ նման օրումեջ ասածներիցդ ես հրաժարվում, մարդկանց ես դատի տալիս:
Հա, պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրմանը հաշված օրեր են մնացել, Հրաչ, տան մասին «չմոռանաս»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել