Armversion.am-ը գրում է.
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նա անդրադարձավ կառավարման որակին, մոլեգնող թանկացումներին:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ մարդիկ զանգվածաբար լքում են երկիրն, ուստի նվազում են շահույթի և հավաքագրվող հարկերի մեծությունները, հետևաբար, ըստ նրա, բարձրանում են գները։ «Այսինքն, ովքեր մնում են Հայաստանում, նրանք ստիպված հատուցում են արտագաղթի պատճառով քրեաօլիգարխիկ համակարգի կրած վնասը և այլ կերպ, քան ժողովրդին թալանելով՝ այդ համակարգը չի կարող գոյատևել»,- ընդգծեց Ա.Ղուկասյանը։
Քաղաքագետն ասում է, որ Հայաստանում կյանքի արժեքը 1.5 անգամ թանկացել է։
Ա. Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանում ձևավորվել է հեղափոխական վիճակ, սակայն հույսեր չի կապում ընդդիմության, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ. «Քաղաքացիական ուժերը պետք է միավորվեն, և դա պետք է դառնա քաղաքացիական շարժման հիմք, որն իր ուսերի վրա կվերցնի հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը»:
Բանախոսը դրական է գնահատում հասարակության շատ ակտիվ արձագանքն այս կամ այն խնդիրների շուրջ՝ համարելով, որ այդ ընդվզումը կարող է վերածվել սոցիալական բունտի։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ