Խոյ: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:

Ցուլ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Հակառակորդները կրկին կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Երկվորյակ: Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է․ հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա:

Խեցգետին: Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն, վիրավորանքից առաջացած հին սպիներն իրենց մասին զգացնել կտան:

Առյուծ: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել:

Կույս: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա՝ շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջապատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը:

Կշեռք: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռվի վերականգնելու գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

Կարիճ: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և արդեն օրվա երկրորդ կեսին կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

Աղեղնավոր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել էիք: Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել:

Ջրհոս: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան։ Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: 

Ձկներ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ, մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել