Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=929065214202382&id=118681645240747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել