Նախ՝ ի վերջո ի՞նչու էի ես ուզում դատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Կասեք, դրանից էլ հեշտ հարց… նախ՝ որ հրապարակներում այդ բանը խոստացել էի ամբոխին, հետո, որ նրան ատողների մեծ զանգված կար, և ես պարտավոր էի սպասարկել այս ատելության մաղձը, և վերջապես՝ նա, ըստ իս, երկրի մեծագույն թալանչինրից մեկն է և իմ անձնական թշնամին և էլի ինչ-որ բաներ…. Եվ ճիշտ Էլ կասեք, դա այդպես է, բայց եկեք չշտապենք. այս ամենը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին պահին: Իմ մեծագույն «նվաճումներից» մեկը, եթե կռահել եք, դա նախկինների և ներկաների միջև բաժանարար գիծ քաշելու շնորքն է: Դա ինձ հաջողվել է գրեթե 100%-ով: Օրինակ, բանական մարդը լավ գիտի, որ կյանքը հարատև շարժում է, հարատև փոփոխություն: Այնպես չի, որ մեկը բացառապես անցյալ է, մյուսը՝ ներկա, երրորդն էլ՝ ապագա: Ինձ հաջողվեց անցյալ, ներկա և ապագա բաժանման այս ապուշ «տրամաբանությունը» ստեղծել և ներարկել մարդկանց ուղեղների մեջ: Եթե ես որպես կոնկրետ մարդ` կանգնած եմ այստեղ` ձեր առաջ, ապա ես ի՞նչպես կարող եմ լինել անցյալ, կամ՝ ինչպես ասում են՝ «անցյալի մնացորդ»: Հետո, ժամանակային ի՞նչ չափումով և ի՞նչպես է որոշվում՝ ով է անցյալ, ով՝ ներկա: Օրինակ՝ 2018թ. քայլող «թրաշամանուկներս» ի՞նչով այսօր արդեն «անցյալի մնացորդներ» չեն, չէ՞ որ ուղիղ երկու տարի է անցել: Մարդ ամեն ակնթարթ ուրիշ է, նոր է, օրինակ՝ 2003թ ես ուրիշ Նիկոլ էի, 2008-ին բոլորովին այլ, 2018թ. իմ կերպարը ուրիշ էր, իսկ 2020թ լրիվ ուրիշ: Եթե կյանքը միշտ նոր է, ի՞նչպես կարող է մարդը նույնը մնալ: Բայց պետք էր ամբոխին հիմնովին հիմարացնել, ասելով՝ «նախկին իշխանավորները սրիկաներ էին, այդպես էլ մնացել են, ես ու իմ թիմակիցները՝ հրեշտակներ»: Ամբոխի էությունը հասկացող մարդը, տվյալ դեպքում ես, գիտի, որ սա աշխատող բան է: Ավելին, ես նաև լավ գիտեմ, որ ամբոխի միտքը սիրում է կանխորոշված բաներ, այն ապրում է վարժեցված մտայնություններով ու բնութագրումներով: Ամբոխն ուզում է պատրաստի պատասխաններ լսել, նա նման է այն ծույլ աշակերտին, որը չի սիրում միտքը լարել, նա մաթեմատիկայի խնդիրը գրելուց հետո արագ բացում է վերջի էջերի պատասխանը և արտագրում: Ամբոխին ասա՝ «սա լավ է, սա վատ, սա ճիշտ է, իսկ սա էլ՝ սխալ, սա մեղք է, սա էլ՝ բարություն»: Ամբոխային միտքը քննել ու պեղել չի սիրում: Ասենք նրան՝ Նիկոլը ոսկի է, Քոչարյանը՝ չարագործ, Էդմոն Մարուքյանը խառնակիչ, իսկ Սասունը՝ տանջված ու մի քիչ նյարդային մարդ: Վերջ, ամբոխը իրեն անհրաժեշտ պատրաստի պատասխանը ունեցավ: Եթե ամբոխի միտքը աշխատեր այլ կերպ, ես այդ քանի գլխանի էի, որ կարողանայի մատս դնել Ռոբերտ Քոչարյանի վրա ու ասել՝ «Ահա, Մարտի 1-ի ոճրագործը և երկրի համար առաջին թալանչին…»: Եվ նրանք, ովքեր ինձ մեղադրում են, թող մի քիչ իրենց նեղություն տան ու հասկանան, որ ես ընդամենը ԱՄԲՈԽԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԳՈՐԾԻՔՆ եմ եղել: Իմ մեծությունը այն էր, որ ես այդ ամբոխին ճիշտ տեղում և ճիշտ պահին անվանեցի ԺՈՂՈՎՈՒՐԴ: Նրա սիրտը դրանից փառավորվեց, նա մտածեց՝ «ահա իմ հույսն ու պաշտպանը, ինձ կերակրողը, իմ վրեժը լուծողը»: Այդպես էլ ոչ մեկը չհասկացավ, որ ես ևս ամբոխին պահում եմ գերության մեջ: Ուղղակի այս ստրկության պիտակի վրա մանր տառերով գրված էր՝ «թավշյա» բառը: Հայտնի բան է, որ երբ հսկային երկար ժամանակ պահում են նկուղում, նա կուզիկ կամ գաճաճ է դառնում: Այդպես էին վարվում Հայաստանի և աշխարհի նախորդ տիրակալները, այդպես վարվեցի նաև ես: Այն էլ արձանգրենք, որ տիրակալները բաժանվում են երկու խմբի՝ առաջիները լսում կամ հանդուրժում են խորհրդականներին, իսկ մյուներերը՝ տանել չեն կարողանում նրանց և առաջին իսկ պատեհ պահի նրանց վռնդում են պալատից, եթե իհարկե մինչ այդ չեն գլխատել: Հարստությունը, փառքը, իշխելու տենդը կարող են մթագնել տիրակալների միտքը, քարացնել սիրտը և նրանց դրաձնել կատարյալ ապուշներ: Դա ինձ հետ ևս տեղի ունեցավ, երբ խելացի մարդիկ ժամանակին ասացին՝ «կանգ առ, արածներդ բանի նման չի, նախագահ Քոչարյանին մեկուսացված պահելու, դատելու և նախկիններին հալածելու քո մտասևեռումը այլևս նման է պաթալոգիայի: Դա պատուհաս է երկրի համար և ոչ միայն զուրկ է տրամաբանությունից, այլև նույնիսկ բանականությունից…»: Ասողները չէին կարող հասկանալ այն «կայֆը», որ ես առհասարակ զգում եմ մերժելուց: Իմ բորբոքված ուղեղը ապրելու այլ ձև չգիտի, այլապես գոնե կխնայեի Լուսավոր Հայաստանին: Նույնիսկ մեկն ինձ պատմեց Ալեքսանդր Մակեդոնացու օրինակը: Ասում են՝ դեպի Հնդկաստան արշավանքից առաջ տակառի մեջ ապրող Դիոգենեսը, նրան ասել է՝ «Լսիր, տիրակալ, հրաժարվիր այդ արշավանքից, դա քեզ լավ բան չի խոստանում: Քեզ Էլ ի՜նչ է պետք, դու արդեն Պարսկաստանը և աշխարհի զգալի մասը նվաճած մեծ Ալեքսանդրն ես: Եթե ուզում ես, կարող ես մի ցուցանակ կախել վզիցդ ու վրան գրել՝ «շատ մեծ Ալեքսանդր», ճիշտ է, դու նման կլինես ծաղրածուի, բայց ավելի լավ է նման լինես, քան` իսկական ծաղրածու: Մակեդոնացուն զվարճալի է թվացել այս խոսքերը, և նա խոստացել է արշավանքից վերդառնալուց հետո կրկին հանդիպել փիլիսոփային: Իսկ Դիոգենեսը դառը քմծիծքղ է տվել ու ասել՝ «Ուր դու ես գնում, այնտեղից ոչ մեկը չի վերադառնում…»: Դա իշխանատենչությունից ու փառքից կուրացած մարդկանց, ողբերգությունն է և կյանքի ճանապարհը: Երևի դա եղավ նաև իմ ճակատագիրը, ես ևս «այնտեղից» չվերադարձա, երևի դարձա այն ծաղրածուն, որի մասին զգուշացնում էր փիլիսոփան: Հիմա էլ Նուբարաշենի մեկուսարանում իմ պարանոցից կա կախված այդ ցուցանակից, որի վրա գրված է՝ «ես շատ մեծ Նիկոլն էի…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել