Երկու կոպտագույն սխալ երկու րոպեում…

Նժդեհի մասին խոսելիս վարչապետն այսօր նշեց, որ վերջինս ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին:

Ցավալին այն է, որ երկու տարվա ընթացքում մեր կառավարության ղեկավարն այդպես էլ չհասցրեց ուսումնասիրել, թե կոնկրետ ով է եղել Գարեգին Նժդեհը և ինչ գործունեություն է ծավալել:

Նախ՝ հարկ է նկատել, որ Նժդեհը 1912-1913թթ. տեղի ունեցած Առաջին Բալկանյան պատերազմին մասնակցել է ոչ թե ռուսական բանակի, այլ բուլղարական բանակի կազմում: Երկրորդ՝ Առաջին Բալկանյան պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան, Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև. Ռուսաստանն այս պատերազմին պարզապես մասնակցություն չի ունեցել:

Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Նժդեհին սևացնելով «Ադրբեջանն ուզում է նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, մանավանդ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակի առիթով», ապա հարկ է նշել, որ ոչ թե Երկրորդ աշխարհամարտի, այլ Հայրենական մեծ պատերազմի…

Օրերս՝ մասնավորապես մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակն էր, ոչ թե Երկրորդ աշխարհամարտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել