16.05 - Նիկոլ Փաշինյան. "Ես շարունակում եմ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն գնահատել, որովհետև այդ հարբերությունները ոչ մի ժամվա, ոչ մի օրվա, ոչ մի հայտարարության վրա չեն հիմնված։ Դրանք ռազմավարական և պատմական հիմք ունեն"։

16.05 - Նիկոլ Փաշինյան. "Ես կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ Լավրովի հայտարարությունն օգտակար չի։"

Եթե հայ-ռուսական հարաբերություններն իրավմամբ փայլուն են, ապա ինչո՞ւ է վարչապետը ռազմավարական-դաշնակից երկրի արտգործնախարարի հայտարարության հետ կապված հղվում ԱՄՆ դեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությանը... Գոնե վարչապետը հասկանո՞ւմ է՝ այս հայտարարությամբ իրականում ի՞նչ արեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել