Արցախի մասով ասուլիսից.
1. Արցախը չհաջողվեց վերադարձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում՝ ինչու։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ի՞նչ փորձեցիք անել ու ինչո՞ւ չստացվեց:
2. 22 տարի ձևավորվել ա իրականություն, որտեղ Արցախը որոշված ա դուրս թողնել բանակցային գործընթացից, որպես պարզաբանում ասում ա Փաշինյանը։ Դա այդպես չի, առնվազն մի քանի հայտարարություն կա Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտվում ա Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։
3. Փաշինյանը խոսում ա Արցախի «ընտրյալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ՝ հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ նախագահ կամ ԼՂՀ իշխանություն։
4. Փաշինյանը ասում ա, որ լուծում լինի, անպայման կգանք, ժողովրդից կհարցնենք՝ հո չի եղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղել ա: Ժողովրդից ոչ ոք չհարցրեց երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ էդ հարցնելը ո՞նց ա լինելու, լայվի լայքերի քանակո՞վ:
5. Վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակներ, այդ թվում՝ նաև ոչ հայանպաստ։ Հուսով եմ՝ իշխող թիմը կթարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվում ա։
6. Իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք։