«...Կրթաթոշակը հայագիտության գծով կդառնա 65.000 դրամ: Բարձրացվելու է դոկտորանտուրայի կրթաթոշակը, որը նույնպես կդառնա 65.000 դրամ: Դրանով մենք բարձրացնում և արժևորում ենք հայագետներին և ԲԺԻՇԿՆԵՐԻՆ»:
©️ ՀՀ վարչապետ
Դե, հիմա ինչպե՞ս չասես, որ ամեն տառաճանաչ մարդ չէ, որ գրագետ է:
Փաստացի, ՀՀ վարչապետը ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ բառի տակ հասկանում է բժշկություն և տեղյակ չէ, որ գոյություն ունեն կենսաբանական, պատմական, քաղաքագիտական և այլ գիտությունների ԴՈԿՏՈՐՆԵՐ և ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ կամ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ չէ:
Հաջորդ գրառումս նվիրված կլինի «Դոկտոր» բառի ծագմանն ու կիրառմանը: Ցույց կտաք այդ գրառումը վարչապետին, որ հաջորդ ասուլիսի ժամանակ գոնե հասկանա, թե խոսելիս պոպուլիզմի ինչ տեսակ է կիրառում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/10217714692206897
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել