Փաշինյանի` հարյուր փաստերի հերթական ցանկում զարմանալիորեն տեղ է գտել նաև շատացող վարկերի վիճակագրությունը:

Գաղափարը հետևյալն է` վարկերը շատացել են, հետևաբար ավելացել է մարդկանց վարկունակությունը:
Էստեղ փրկող հանգամանք չէ նույնիսկ այն վիճակագրությունը, որ քչացել են ժամկետանց պարտավորությունները: Ավելին՝ այս երկու վիճակագրությունների համատեղումը կարող է վկայել, որ գործ ունենք պարզապես ցիկլիկ փոփոխությունների հետ. բանկերն ունեն գործիքներ՝ ժամկետանց պարտավորությունները նորերով փոխարինելու:

Ի դեպ, ավելի շատ վարկային պարտավորություն-ավելի բարձր բարեկեցություն մոդելն այս իշխանությունների կողմից կիրառվել է նաև նախկինում` Հայաստանի շատ քաղաքացիներին այս սկզբունքով նպաստներից զրկելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել