Հիմա պատկերացրեք, որ Դուք, լինելով ազնիվ մարդ, Ձեր ենթակային երբևէ չեք հանձնարարել գնալ և ապօրինի ֆինանսաքաղաքական առաջարկ անել հանրային ճանաչում ունեցող մի անձի։ Այդ անձը, սակայն, մի օր հայտարարում է, որ ինքը Ձեր անունից ստացել է նման առաջարկ ու փաստացի մեղադրում է Ձեզ կոռուպցիայի մեջ։ Դուք էլ իմպուլսիվ մարդ եք, ամեն ինչը էմոցիոնալ ներկայացնող, ասֆալտին փռող և այլն։ Ինչպե՞ս կհերքեք այդ տեղեկությունը։ Բա չե՞ք ասի, որ դա ստոր սուտ է, որ սրիկա պիտի լինի առնվազն մարդ, որը պնդում է, թե այդպիսի բան եք արել, որ սա ստորության գագաթնակետն է, ռոբասերժական հերթական աֆյորան։ Հենց նույն օրը, կարծում եմ, լայվ կմտնեք ու շփոթված կասեք՝ էս ի՞նչ էր, ժողովուրդ, տեսա՞ք, էս ու՞մ մասին էր, էս ի՞մ մասին էր, ո՞նց կարա տենց բան լինի, էս ինչ խնդալու պատմություն էր, դե բռնվեք։ Մի հատ էլ նավսյակի հաջորդ օրը կհերքեիք, կարծում եմ, կհրավիրեիք ԱԱԾ տնօրենին ու ուղիղ եթերում կհանձնարարեիք իրեն զբաղվել այս հարցով, շատ արագ պարզել, թե այդ ով է ում ինչ առաջարկ անում Ձեր անունից։
Իսկ ի՞նչ կանեք այն պարագայում, եթե իսկապես արած լինեք նման առաջարկ ու կասկածներ ունենաք, որ հակառակ կողմն ունի դրա որոշակի ապացույցներ։ Կարծում եմ՝ այդ դեպքում, որքան հնարավոր է, կշրջանցեք այս հարցը, բաց տեքստով չեք հերքի, կխուսափեք դրան անդրադառնալուց, իսկ երբ վերջը ուղիղ եթերում տային այդ հարցը, կասեք, որ, դե, դա այնպիսի բան է, որ պետք է զբաղվեն իրավապահները, չէ՞։ Եթե հենց այդպես կվարվեք, ապա շնորհավորում եմ, Դուք մտածում եք երկրի վարչապետի պես:))))