Mediaadvocate.am-ը գրում է․

Արդեն երկու ամիս է Հայաստանը գտնվում է Արտակարգ դրության ռեժիմում, որը հարթ չընթացավ մեդիադաշտի համար, բազմաթիվ սահմանափակումներ և ճնշումներ եղան, որոնց «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար անդրադարձել է։

Մի շարք քաղաքական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանն անհասցե մեղադրանքներ հնչեցրեցին լրատվական դաշտի հասցեին` պիտակավորելով լրատվականներին: Հատկանշական է, որ ինչպես վարչապետը, այնպես էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ ոչ վաղ անցյալում մեդիադաշտի ներկայացուցիչ են եղել, բայց այս պահին չեն վարանում և, խախտելով գործընկերական էթիկայի կանոններն, անցնում են կոռեկտության սահմանը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և Մխիթար Հայրապետյանը մեղադրում էին լրատվական դաշտին առերևույթ կոռուպցիոն գործարքների մեջ, սակայն որևէ փաստ չներկայացվեց:

Արտակարգ դրության հաստատումից հետո, 23-ից 26-րդ հոդվածներով, գրաքննություն սահմանվեց։ Ըստ այդմ, մեդիադաշտը կորոնավիրուսի հետ կապված պետք է հրապարակեր միայն պաշտոնական տեղեկատվություն, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվությունը պարտադրվում էր հեռացնել և տուգանք էր սահմանվում։

Պարետատան որոշմամբ, հոդվածներ են հեռացվել Tert.am, 1lurer.am, Araratnews.am, Hraparak.am և մի շարք այլ լրատվականներից։

Լրատվականներից բացի, պարետատունը պահանջել էր, որպեսզի իրենց ֆեյսբուքյան գրառումները հեռացնեն իրավապաշտպան Արթուր Սաքունցը, լրագրող Մարինե Խառատյանը, բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Հետագայում, պարետի որոշմամբ, արգելվեց նաև տպագիր մամուլի գործունեությունը։

Շատ երկրներում էր արտակարգ դրություն հայտարարվել, սակայն, ըստ Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, իրենց ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելիս պետությունները հիմնականում զերծ են մնացել խոսքի ազատության սահմանափակումներից և ուսումնասիրված պետությունների շարքում միայն Հայաստանի, Հոնդուրասի, Ռումինիայի և Չինաստանի իշխանություններն են սահմանել նաև գրաքննության ռեժիմ։

Կորոնավիրուսով պայմանավորված պաշտոնյաների ասուլիսները կազմակերպվում էին հեռավար, և հարցերը մամուլի խոսնակներին ուղարկվում էին օնլայն։ Մի շարք լրատվականների՝ AntiFake.am-ի, hraparak.am-ի, lurer.com-ի, Analitik.am-ի և Goris Today-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել: Խախտվում էր լրագրողների հարց տալու իրավունքը և, դրան զուգահեռ, քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել