Youre only as old as you feel: Naveen, five, hugs her 75-year-old mother, Rajo Devi Lohan, at their home in the remote village of Hissar, India. Rajo says that having her daughter has helped her live longer 

Աշխարհի ամենածեր մայրը (74 տարեկան) ասում է, որ իր հնգամյա դստեր ծնունդը ստիպել է նրան ապրել ավելի երկար, քանզի նա միտված է ապրել այնքան, մինչև տեսնի իր դստեր ամուսնությունը:

Ռախո Դևի Լոհանը հղիացավ հակասական արտաարգանդային բեղմնավորումից հետո: Նա մահվան շեմին էր հասել ծննդաբերությունից հետո, սակայն պայքարեց մահվան դեմ հանուն իր դստեր: Հիմա նա ասում է, որ կմարտնչի հանուն կյանքի մինչև դստեր 15 տարին լրանալն ու ամուսնությունը:

Երբ Ռախո Դևի Լոհանի անունը հայտնվում էր աշխարհի տարբեր լրատվամիջոցների վերնագրերում, շատերն ասում էին, որ նա վտանգում է իր առողջությունը և մատնում դստերը վաղ հասակում ծնող կորցնելու վշտին:  

Նա ծննդաբերեց 69 տարեկանում հակասական արտաարգանդային բեղմնավորումից հետո, այնուհետև ծննդաբերական բարդացումների հետևանքով հազիվ խուսափեց մահվանից:

Սակայն հիմա` հինգ տարի անց, 74-ամյա հասակում կինն ասում է, որ իր աղջկա` Նավինի ծնունդը նրան դարձրել է ավելի ուժեղ և օգնել ապրել ավելի երկար:

She combs the childs hair

Դու այնքան ծեր ես, որքան զգում ես: Հնգամյա Նավինը ողջագուրվում է իր 75-ամյա մոր հետ հնդկական հեռավոր Հիսար գյուղի իրենց տանը:

Մայրը հավատում է, որ իր փոքր դստերն ամուսնացած տեսնելու իր ցանկությունը նրան ուժ է տալիս շարունակել պայքարել և ապրել` տեսնելու համար այդ առանձնահատուկ օրը:

Ռախոն, ով ապրում էր Հիսար գյուղում Նավինի, իր ամուսին Բալոյի և նրա երկրորդ կին Ումիի հետ, ասել է. «Միակ պատճառը, որ ես դեռ ողջ եմ չնայած իմ հիվանդության, Նավինն է: Նա իմ աստվածատուր պարգևն է, և ես չեմ կարող ինձ թույլ տալ մահանալ, մինչև նրան չամուսնացնեմ: Ես նրան կամուսնացնեմ 15 տարեկանում, բայց մինչ այդ ես պարզապես չեմ կարող մահանալ»:   Raison detre: After a spell of ill-health, Rajo has now even outlived her doctor who guided her through her controversial IVF treatment, and she puts it all down to having something to live for - daughter Naveen

Ավելին...

Նավինի ծննդյան ժամանակ շատերը կասկածում էին, որ բարոյապես ճիշտ է թոշակառուի համար երեխաներ ունենալ` միաժամանակ նշելով, որ դա կարող է վատ անդրադառնալ թոշակառուի առողջության վրա:

Նրանց կասկածները արդարացի դուրս եկան, երբ Ռախոն ծանր հիվանդացավ հետծննդաբերական բարդացումներից:

Սակայն մահը հաղթահարելուց հետո Ռախոն նույնիսկ ավելի երկար ապրեց, քան իր բժիշկը, և նա այս ամենի մեջ գնահատում է իր դստեր դերը:

Ռախոն 69 տարեկան էր, երբ ունեցավ Նավինին: Ռախոն ասում էր. «Երբ Նավինը ծնվեց, բժիշկն ինձ ասաց, որ անցնեմ անկողնային հանգստի, բայց ես նրան չլսեցի, և ահա ինչու իմ առողջությունն այսքան վատացավ: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում»:

Well looked after: As Rajos only child, Naveen stands to inherit all her mothers property when she dies

Ռախոն այժմ ապրում է Հիսար գյուղում Նավինի և Ումիի հետ: Ամուսինը լքեց նրանց: Չնայած որ Ռախոն հասել է իր կյանքի մայրամուտին, նա անհանգստացած չէ իր մահից հետո Նավինի ապագայով: Նա ասում է.

 - Կարիք չկա, որ Նավինն անհանգստանա իր ապագայի համար. Նա ունի մի երկրորդ մայր` Ումին, ունի շատ հարազատներ և հայր, ով կխնամի նրան: Քանի որ Նավինն իմ միակ երեխան է, նա կժառանգի իմ ողջ կարողությունը, նրա ապագան ապահով կլինի:

Նավինի խորթ մայր Ումին, ով Ռախոյի քույրն է և ամուսնացել է Բաոյի հետ, չի կարողացել նրան երեխա պարգևել, ասում է, որ Նավինը շատ հարազատ է իր համար, և ինքը թույլ չի տա, որ նա իրեն միայնակ զգա մոր մահվանից հետո:   

Կենսուրախ Նավինը սկսել է հաճախել տեղի գյուղական դպրոցը: Նա հպարտ է իր մայրիկով: Նավինն ասել է. «Ես իմ մորը շատ եմ սիրում: Հորս էլ եմ սիրում, բայց մորս ավելի շատ եմ սիրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել