Աշխարհի ամենածեր մայրը (74 տարեկան) ասում է, որ իր հնգամյա դստեր ծնունդը ստիպել է նրան ապրել ավելի երկար, քանզի նա միտված է ապրել այնքան, մինչև տեսնի իր դստեր ամուսնությունը:
Ռախո Դևի Լոհանը հղիացավ հակասական արտաարգանդային բեղմնավորումից հետո: Նա մահվան շեմին էր հասել ծննդաբերությունից հետո, սակայն պայքարեց մահվան դեմ հանուն իր դստեր: Հիմա նա ասում է, որ կմարտնչի հանուն կյանքի մինչև դստեր 15 տարին լրանալն ու ամուսնությունը:
Երբ Ռախո Դևի Լոհանի անունը հայտնվում էր աշխարհի տարբեր լրատվամիջոցների վերնագրերում, շատերն ասում էին, որ նա վտանգում է իր առողջությունը և մատնում դստերը վաղ հասակում ծնող կորցնելու վշտին:
Նա ծննդաբերեց 69 տարեկանում հակասական արտաարգանդային բեղմնավորումից հետո, այնուհետև ծննդաբերական բարդացումների հետևանքով հազիվ խուսափեց մահվանից:
Սակայն հիմա` հինգ տարի անց, 74-ամյա հասակում կինն ասում է, որ իր աղջկա` Նավինի ծնունդը նրան դարձրել է ավելի ուժեղ և օգնել ապրել ավելի երկար:
Դու այնքան ծեր ես, որքան զգում ես: Հնգամյա Նավինը ողջագուրվում է իր 75-ամյա մոր հետ հնդկական հեռավոր Հիսար գյուղի իրենց տանը:
Մայրը հավատում է, որ իր փոքր դստերն ամուսնացած տեսնելու իր ցանկությունը նրան ուժ է տալիս շարունակել պայքարել և ապրել` տեսնելու համար այդ առանձնահատուկ օրը:
Ռախոն, ով ապրում էր Հիսար գյուղում Նավինի, իր ամուսին Բալոյի և նրա երկրորդ կին Ումիի հետ, ասել է. «Միակ պատճառը, որ ես դեռ ողջ եմ չնայած իմ հիվանդության, Նավինն է: Նա իմ աստվածատուր պարգևն է, և ես չեմ կարող ինձ թույլ տալ մահանալ, մինչև նրան չամուսնացնեմ: Ես նրան կամուսնացնեմ 15 տարեկանում, բայց մինչ այդ ես պարզապես չեմ կարող մահանալ»:
Ավելին...
Նավինի ծննդյան ժամանակ շատերը կասկածում էին, որ բարոյապես ճիշտ է թոշակառուի համար երեխաներ ունենալ` միաժամանակ նշելով, որ դա կարող է վատ անդրադառնալ թոշակառուի առողջության վրա:
Նրանց կասկածները արդարացի դուրս եկան, երբ Ռախոն ծանր հիվանդացավ հետծննդաբերական բարդացումներից:
Սակայն մահը հաղթահարելուց հետո Ռախոն նույնիսկ ավելի երկար ապրեց, քան իր բժիշկը, և նա այս ամենի մեջ գնահատում է իր դստեր դերը:
Ռախոն 69 տարեկան էր, երբ ունեցավ Նավինին: Ռախոն ասում էր. «Երբ Նավինը ծնվեց, բժիշկն ինձ ասաց, որ անցնեմ անկողնային հանգստի, բայց ես նրան չլսեցի, և ահա ինչու իմ առողջությունն այսքան վատացավ: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում»:
Ռախոն այժմ ապրում է Հիսար գյուղում Նավինի և Ումիի հետ: Ամուսինը լքեց նրանց: Չնայած որ Ռախոն հասել է իր կյանքի մայրամուտին, նա անհանգստացած չէ իր մահից հետո Նավինի ապագայով: Նա ասում է.
- Կարիք չկա, որ Նավինն անհանգստանա իր ապագայի համար. Նա ունի մի երկրորդ մայր` Ումին, ունի շատ հարազատներ և հայր, ով կխնամի նրան: Քանի որ Նավինն իմ միակ երեխան է, նա կժառանգի իմ ողջ կարողությունը, նրա ապագան ապահով կլինի:
Նավինի խորթ մայր Ումին, ով Ռախոյի քույրն է և ամուսնացել է Բաոյի հետ, չի կարողացել նրան երեխա պարգևել, ասում է, որ Նավինը շատ հարազատ է իր համար, և ինքը թույլ չի տա, որ նա իրեն միայնակ զգա մոր մահվանից հետո:
Կենսուրախ Նավինը սկսել է հաճախել տեղի գյուղական դպրոցը: Նա հպարտ է իր մայրիկով: Նավինն ասել է. «Ես իմ մորը շատ եմ սիրում: Հորս էլ եմ սիրում, բայց մորս ավելի շատ եմ սիրում»: