Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և "ցեղասպանություն" բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով։ Կասկած չունեմ, որ ԵՄ կառույցները չեն խոչընդոտելու մեր իշխանությանը Ազգային Ժողովում ՍԴ-ի հարցը լուծելուն։
Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր դրսևորում է ստանալու ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի։ Մի խոսքով խաղը թեժանում է....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել