Աշխարհ կանգնիր իջնող կա…
Երկու օր առաջ Զոհրաբ Մնացականյանը ապացուցեց, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, եւ այդ վիճակով 4 ժամ շարունակ բանակցություններ է վարում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդիարովի հետ։
Լավ, թեմայից չշեղվեմ անցնեմ բունին, Մնացականյանը ասում էր՝ Լավրովին եք վստահում, թե՞ ինձ, հիշում եք, հիմա ես ոնց վստահեմ մեր ԱԳ նախարարին, որ ինքն էլ չի ընդունում «Հայոց Ցեղասպանությունը»։
Եւ ուրեմնս՝
Հայաստանում ԵՄ դեսպանը իր Թվիթերյան էջում Ապրիլի 24-ին գրել է՝ «Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցում ողբերգական իրադարձությունների զոհերին, որոնք հանգեցրել են այդքան անմեղ հայերի կյանքերի կորստին: Այս հանցագործությունները երբեք չեն մոռացվի»։
Եվ ինչ է ստացվում՝ ողբերգական, ոչ թե՝ «Ցեղասպանություն», «Ողբերգական իրադարձությունը» սրտիկել է մեզ համոզող Զոհրաբ Մնացականյանը, որը երկու օր առաջ ջղաձգվել էր, թե խի իրեն չենք վստահում։