ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի 583–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել