Առաջին աներձագը Քոչարյանի կալանքի ու նախկին վարչապետների երաշխավորության մասով ասել ա, թե բա․ «Հանրային պահանջը շատ ավելի կարևոր է, քան չորս նախկին վարչապետների պահանջը»։
Ընդհանուր արտասանել է 10 բառ, որոնցում կա 4 սուտ և մոլորություն․
1․ Հանրային պահանջ չկա։
2․ Չկա նաև չորս վարչապետների պահանջ, այլ կա երաշխավորություն։
3․ Մենք խոսում ենք արդարադատության մասին, որն առհասարակ հանրային պահանջով չի առաջնորդվում, այլ իրավունքով ու օրենքով։
4․ Հանրային պահանջը ոչ, պարտադիր չէ, որ շատ ավելի կարևոր լինի, քան 4 հոգու կամ անգամ 1 հոգու պահանջ։
Դե ինչ, վատ արդյունք չէ, իհարկե․ ստի 40% տոկոսանոց լուծույթ, ինչը շատ բարձր ցուցանիշ է, քանի որ սովորաբար, երբ մարդիկ ստում են, 1 ստի համար գործածում են մի ամբողջ բարդ ստորադասական նախադասություն մի 7-8 բառով։ Իսկ 2 և ավելի ստերի համար արդեն ամբողջական պարբերություններ են պետք։ Այսինքն՝ նորմալ մարդն ի վիճակի չէ ստի 10%-նոց լուծույթից ավել ստանալու։
Սակայն այս արդյունքը, լինելով խորհրդարանական ռեկորդ, այնուամենայնիվ, զիջում է վարչապետի ռեկորդին։ Հիշեցնեմ՝ նա հաջողացրել էր ստի 50%-նոց լուծույթ ստանալ՝ հայտարարելով, թե․ «Ութսունականների զենքերի ամոթալի էջը Հայաստանը փակել է»։ 3 սուտ՝ 6 բառում։