Այսպիսով՝ վարակակիրների (1 457 593) և մահվան դեպքերի թվով (86 912) աշխարհում բացարձակ առաջատար է ԱՄՆ-ն։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում է Իսպանիան (272 646), որին հաջորդում են Ռուսաստանը (252 245), Մեծ Բրիտանիան (233,151), Իտալիան (223 096), Բրազիլիան (203 165), Ֆրանսիան (178 870), Գերմանիան (174 975), Թուրքիան (144 749), Իրանը (114 533)։
Պատկերը, սակայն, այլ է մահվան դեպքերի համար․ ԱՄՆ-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում (33 614), այնուհետև Իտալիայում (31 368), Ֆրանսիայում (27 425), Իսպանիայում (27 321), Բրազիլիայում (13 999):
Տասնյակում մահվան ցածր ցուցանիշներ են գրանցվել 100 000-ից շատ վարակակիրներով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան (7 928), Իրանը (6 854), Թուրքիան (4 007)։
Տասնյակի երկրներում մահվան դեպքերի ամենափոքր թիվը գրանցվել է Ռուսաստանում (2305)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել