Եթե հետադարձ նայենք անկախության 30 տարիներին և գնահատենք ձեռքբերումներն ու ձախողումները, ապա կտեսնենք որ բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբերտ Քոչարյանի անվան հե.
1-ին. Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ ապա Արցախի նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ եղավ արցախյան հաղթանակն ու անկախ Արցախի պետական հաստատությունների ձևավորումը։
Նրանք կգնահատեն, ովքեր կարող են տեսնել երկու բառակապակցությամբ ասված խոսքերի պարունակությունը՝ մեծ պատասխանատվություն, կարողություն ղեկավարել և համագործակցել պատերազմի մեջ մտած ամենատարբեր ու ծայրահեղ ռազմական միավորումների հետ, վճռականություն դիմադրել մի քանի անգամ հզոր ադրբեջանական բանակին ու հաղթել, ապա վերականգնել ու կառուցել պատերազմից ավերված հանրապետության բնակավայրերը։
2֊րդ, Քոչարյանի մյուս ձեռքբերումն էր, որ ստանձնելով թալանված Հայաստանի Հանրապետության վարչապետի ապա նախագահի պաշտոնը, երկիրը ոտքի կանգնեցրեց, մասամբ դուրս բերեց աղքատության ճիրաններից(Նրա կառավարման տարիներին աղքատությունը 55տոկոսից իջավ 25, տոկոս, ծայրահեղ աղքատությունը 25 տոկոսից իջավ 4տոկոս)։ Կրկին նրանք կգնահատեն, ովքեր մի բառակապակցության մեջ ունակ են տեսնել կարողություն՝ խոշոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, Օտարերկրա նաև տեղական գործարարներին վստահություն ներշնչելու, որ երկրումհանգիստ ներդրումներ անեն, հարկային բարեփոխումներով հնարավորություն ստեղծելու՝ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար և այլն, և այլն: Եվ այս ամենը ի հեճուկս նախորդների, նրանց ովքեր չէին հավատում շրջափակված Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Ուրեմն, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում փակվեր. բոլորի մտքին առաջին հերթին կգան նրանք, ովքեր Քոչարյանի պատճառով կորցրել էին Հայաստանում իշխանությունը ու իրենց քինախնդրությունը փոխանցել մի սերնդի որի ներկայցուցիչը վարչապետ դարձավ։ Սակայն նրանց քինախնդրությունը արդյո՞ք այն աստիճանի է, որ պատրաստ են նրան բանտախցում համաճարակի բաժին դարձնել։ Դժվար է ասել։
Ուրեմն, ո՞ւմ է ձեռնտու որ Քոչարյանը ոչ միայն բանտարկվի, այլև բանտում սպանվի։
Պետք է նայել թե ո՞ր շահերին է խոչընդոտում այն ինչի մեջ մեծ վաստակ ունի Քոչարյանը՝ Արցախի անկախությունն ու այն պահելու համար գլխավոր գրավական ՝ Հայաստանի տնտեսական վերածնունդը։
Պազլը հավաքվում է՝ Քոչարյանին բանտում պահում են նրանք ովքեր շրջափակել են երկիրը և ձգտում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած անջրպետ Հայաստանը շարքից հանել, իսկ այդ չեզոքացումն անցնում է Արցախի հանրապետության վերցման ճանապարհով։ Ապա նրանք ովքեր ծրագրել են հսկողության տակ առնել Իրանի սահմանը և Ռուսաստանը տկարացնելու, նրա շուրջ օղակը սեղմելու ճանապարհին հեռացնել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, որը կավերի Ռուսաստանի հետ դաշինքի վրա հիմնված Հայաստանի անվտանգության համակարգը։
Բայց ինչպե՞ս. ինչպես ֆիլմում է ասվում «ով մեզ խանգարում է նա էլ կօգնի», հայ ժողովո՞ւրդն է խանգարում ավերել սեփական երկիրը, ուրեմն, այդ դրսի ուժերը կարողացան հասնել նրան որ հայերը իրենց ձեռքով բանտարկեն իրենց երկրի անվտանգության ու զարգամցան մեջ մեծ վաստակ ունեցած անձին։ Շատ պարզ՝ տեղական կոմպրադորային մտավորկանների միջոցով վիրուս տարածելով, քաղտեխնոլոգիական վիրուսով հիվանդացրին հայ հասարակությունը, սկզբում այնքան որ 2008-ի մարտի 1֊ին մի զանգված գրոհեց իշխանության վրա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչով, ապա վիրուսը վարակեց հասրակության ավելի լայն շրջանակներ այնքան, որ արդեն 2018֊ին ծափերով կալանավորեցին Քոչարյանին։
Հարց էին տալիս թե ինչպե՞ս չինական Ուհայ քաղաքում կորոնավիրուսից մահացավ 33 ամյա առողջ բժիշկը, մասնագետները պատասխանում էին՝ քանի որ նա միաժամանակ տասնյակ հիվանդերի էր բուժում, վիրուսի ահավոր շատ ու բազմակողմանի գրոհի ենթարկվեց, որին առողջ օրգանիզմը չդիմացավ։ Այդպիսի բազմակողմանի վիրուսային գրոհի ենթրակվեց նաև Քոչարյանի հեղինակությունը՝ դրսից ֆինասավորվող ՀԿ֊ների ու մամուլի, Ազատություն ռադիոյի, իշխանությունը կորցրած հհշ֊ական շրջանկների կողմից։
Սակայն այդ վիրուսը չէր սպանում, և հիմա արդեն բանտում փակել ու թողել են մյուս վիրուսի՝ կորոնավիրուսի գրոհին ենթակա։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, չէ՞ որ ուղղակիորեն նրա ձեռքով է բանտում պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այո, սակայն Փաշինյան անձ գոյություն չունի, այն մի դատարկ տարա է, որի մեջ հեշտությամբ լցրել են ատելություն, նախանձ, քեն, «Ադրբեջանի ժողովրդի շահ» և «Ալիևը կիրթ է և կառուցողական»։
Ինչպես գոյություն չունի նաև դատավոր Աննա Դանիբեկյան անձը, այն էլ մի դատարկ տարա է որ լցված է իշխանության հրահանգով՝ համաճարակի ժամանակ էլ փակի տակ պահել Քոչարյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել