Այն որ կգան սրան պարզ էր հենց սկզբից, ուղղակի տնտեսության հերն անիծվեց, իսկ մարդիկ հիմա խիստ վախեցած են, իսկ վախը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը ցանկացած հիվանդության դեմ պայքարում: Ըստ էության գնացիք ու արեցիք այն, ինչ արեց ի սկզբանե Լուկաշենկոն կամ Շվեդիան: Պետությունը դա միայն դրոշ ու զիննշան չէ, գործուղումներ ու պարգևատրումներ չէ, ասֆալտ փռել ու բոցաշունչ ելույթներ չէ, պետություն ղեկավարելը սեփական քաղաքացիներին ռիսկերից պաշտպանելն է, գոնե կարճաժամկետ զարգացում ապահովելն է, տաքսու վարորդից կամ մաքսավորից ու մեզանից յուրաքանչյուրից շուտ վտանգ տեսնելն ու պլանավորելն է: Կա՞ր արդյոք մեր իշխանությունների մոտ անհրաժեշտ տեղեկություններ կամ վերլուծություններ, թե ինչ է լինելու, ո՞րն է մեր հաջորդ քայլերը, իհարկե ոչ, չկար տարրական պատկերացում: Վիրուսը մեկ անլուրջ բան էր, մեկ վտանգավոր չէր, հետո դարձավ բոբո, հիմա էլ «ախպեր դե ուզեք թե չուզեք էս է» վիճակն է:
Ասելիքս այն է, որ հաջորդ իշխանությունների համար այս դեպքերն ու իրադարձությունները լուրջ մեղադրանքների, ինչու չէ նաև քրեական գործեր հարուցելու առիթներ ու պատճառներ են լինելու, միայն թե այս ճգնաժամից դուրս գանք առանց շատ մահերի, Աստված մեզ օգնական ու ես հասկանում եմ արդեն, թե ինչու ենք մենք շատ հաճախ հույսներս դրել Աստծո ողորմության վրա, ուղղակի այլ ելք չենք ունենցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/3026583640732931
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել